Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.52
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.11.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
30.11.2018
Дата вступления в силу
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1603/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/1603/05/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան
 Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Գ. Հակոբյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Պոդոսյանի ընդդեմ Ծառայության՝ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թվով 63 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սամվել Պոդոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1604104699, թիվ 1604055073, 1604044709, թիվ 1604044703, թիվ 1504022906, թիվ 1503982607, թիվ 1503956202, թիվ 1503911908, թիվ 1503918091, թիվ 1503904366, թիվ 1503894568, թիվ 1503894561, թիվ 1503851003, թիվ 1503822321, թիվ 1503803109, թիվ 1503803013, թիվ 1503748169, թիվ 1503740844, թիվ 1503740845, թիվ 1503906890, թիվ 1504031775, թիվ 1504040557, թիվ 1503594452, թիվ 1604097317, թիվ 1604097313, թիվ 1402104269, թիվ 1402125804, թիվ 1301070716, թիվ 1503978779, թիվ 1503969394, թիվ 1503969399, թիվ 1503968276, թիվ 1503941534, թիվ 1503941533, թիվ 1503891591, թիվ 1503890692, թիվ 1503890680, թիվ 1503813294, թիվ 1503813293, թիվ 1504038296, թիվ 1504038289, թիվ 1604042421, թիվ 1504025907, թիվ 1504019304, թիվ 1604047251, թիվ 1604047258, թիվ 1604047261, թիվ 1604047255, թիվ 1604061359, թիվ 1604073304, թիվ 1604073291, թիվ 1604073292, թիվ 1604098637, թիվ 1503998664, թիվ 1503984515, թիվ 1503984513, թիվ 1503998665, թիվ 1504017748, թիվ 1504012374, թիվ 1504019261, թիվ 1503481224, թիվ 1503541865 և թիվ 1504012973 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 10.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.08.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Պոդոսյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բավարար չափով չի հետազոտել Ծառայության կողմից ներկայացված փոստային անդորրագրերի պատճենները, որոնց վրա նշված են օրենքով սահմանված հարցումների համարները: Մինչդեռ նշված գրավոր ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ տվյալ առաքանիների հասցեատեր՝ Սամվել Պոդոսյանին ուղարկվել են օրենքով սահմանված հարցումները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.05.2017 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման: Ծառայության կողմից Դատարան են ներկայացվել թվով 43 հետադարձ ծանուցագրեր, որոնցում առկա չէ տեղեկատվություն առ այն, թե դրանցով ինչ բովանդակությամբ ծանուցումներ են ուղարկվել: Բացի այդ, Ծառայության կողմից չեն ներկայացվել հարցումների այն օրինակները, որոնք ուղարկվել են Սամվել Պոդոսյանին: Ավելին, գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ ծանուցման թերթիկները վերաբերում են վիճարկվող վարչական ակտերի ընդունմանն ուղղված վարչական վարույթներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության կողմից 2013, 2014, 2015 և 2016 թվականներին ընդունված «Վարչական տույժ նշանակելու մասին» թվով 63 որոշումներով Սամվել Պոդոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել են տուգանքներ՝ «Ռեալ Ֆորեվեր» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող «CHEVROLET» մակնիշի «L2649», «L2652», «L2654», «L2655» և «L2656» պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների վարորդների կողմից 2013 թվականի հունիսին, 2014 թվականի հուլիսին և 2015 թվականի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով: Սույն գործով վիճարկվող վարչական ակտերի մանրամասն նկարագիրը ներկայացված է հետևյալ աղյուսակում (հատոր 1-ին, գ.թ. 17-79).

 

 

Որոշման համարը

Որոշման ամսաթիվը (թվական)

Տ/Մ
համարա-նիշը

Իրավախախտ-ման կատարման օրը
(թվական)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ պատասխանատվություն սահմանող հոդվածը և հոդվածի մասը

Տուգանքի չափը
(ՀՀ դրամ)

1.

1604104699

27.01.2016

L2652

28.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

2.

1604055073

13.01.2016

13.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

3.

1604044709

08.01.2016

10.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

4.

1604044703

08.01.2016

09.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

5.

1504022906

25.12.2015

01.11.2015

124.3-րդ հոդվածի 1-ին մաս

20.000

6.

1503982607

16.12.2015

19.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

7.

1503956202

09.12.2015

11.10.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

8.

1503918091

30.11.2015

04.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

9.

1503911908

27.11.2015

02.10.2015

124.4-րդ հոդվածի 1-ին մաս

2.000

10.

1503904366

26.11.2015

29.09.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

11.

1503894568

24.11.2015

28.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

12.

1503894561

24.11.2015

26.09.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

13.

1503851003

12.11.2015

15.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

14.

1503822321

05.11.2015

08.09.2015

124.3-րդ հոդվածի 1-ին մաս

20.000

15.

1503803109

03.11.2015

04.09.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

16.

1503803013

03.11.2015

01.09.2015

124-րդ հոդվածի 18-րդ մաս

30.000

17.

1503748169

20.10.2015

23.08.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

18.

1503740844

19.10.2015

21.08.2015

124.3-րդ հոդվածի 1-ին մաս

20.000

19.

1503740845

19.10.2015

21.08.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

20.

1504040557

30.12.2015

L2649

06.11.2015

124.4-րդ հոդվածի 1-ին մաս

3.000

21.

1504031775

28.12.2015

03.11.2015

124.4-րդ հոդվածի 1-ին մաս

2.000

22.

1503906890

26.11.2015

29.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

23.

1604097317

25.01.2016

L2656

27.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

24.

1604097313

25.01.2016

25.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

25.

1503594452

10.09.2015

13.07.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

26.

1402125804

18.09.2014

22.07.2014

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

27.

1402104269

11.09.2014

13.07.2014

1244-րդ հոդվածի 1-ին մաս

10.000

28.

1301070716

21.10.2013

14.06.2013

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

29.

1604098637

26.01.2016

L2655

24.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

30.

1604073304

18.01.2016

19.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

31.

1604073291

18.01.2016

19.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

32.

1604073292

18.01.2016

20.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

33.

1604061359

14.01.2016

17.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

34.

1604047251

11.01.2016

10.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

35.

1604047258

11.01.2016

12.11.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

36.

1604047261

11.01.2016

14.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

37.

1604047255

11.01.2016

11.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

38.

1604042421

08.01.2016

07.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

39.

1504038296

29.12.2015

05.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

40.

1504038289

29.12.2015

06.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

41.

1504025907

28.12.2015

02.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

42.

1504019304

25.12.2015

01.11.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

43.

1504019261

25.12.2015

31.10.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

44.

1504017748

24.12.2015

30.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

45.

1504012374

23.12.2015

29.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

46.

1503998664

21.12.2015

26.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

47.

1503998665

21.12.2015

27.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

48.

1503984515

16.12.2015

20.10.2015

124-րդ հոդվածի 9-րդ մաս

5.000

49.

1503984513

16.12.2015

20.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

50.

1503978779

15.12.2015

17.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

51.

1503969394

14.12.2015

16.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

52.

1503969399

14.12.2015

15.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

53.

1503968276

14.12.2015

13.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

54.

1503941534

04.12.2015

07.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

55.

1503941533

04.12.2015

05.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

56.

1503891591

23.11.2015

24.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

57.

1503890692

23.11.2015

27.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

58.

1503890680

23.11.2015

25.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

59.

1503813294

04.11.2015

06.09.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

60.

1503813293

04.11.2015

06.09.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

61.

1504012973

24.12.2015

L2654

30.10.2015

124-րդ հոդվածի 21-րդ մաս

5.000

62.

1503541865

31.08.2015

02.07.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

63.

1503481224

17.08.2015

17.06.2015

124-րդ հոդվածի 1-ին մաս

5.000

 

2) Ծառայության ներկայացուցչի կողմից Դատարան են ներկայացվել թվով 43 փոստային ծանուցագրերի պատճեններ, որոնք ստորագրված են, և դրանցում որպես առաքանու հասցեատեր նշված է ««ՌԵԱԼ ՖՈՐԵՎԵՐ» ՍՊԸ, Երևան, Արշակունյաց 30» (հատոր 1-ին, գ.թ. 99-123, 133, 136).

3) Ծառայությանը հասցեագրված մի շարք գրություններով Ընկերության տնօրեն Սամվել Պոդոսյանը հայտնել է այն անձանց անունը, ազգանունը, բնակության վայրը, ում ամրակցված են եղել «CHEVROLET» մակնիշի թիվ «Լ2655», թիվ «Լ2652», թիվ «Լ2656» պետհամարանիշի մեքենաները (հատոր 1-ին, գ.թ. 125-126, 128-129, 131):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը տրանսպորտային միջոցի սեփականատեր իրավաբանական անձին ուղարկելու, այն ստանալու և դրան պատասխանելու փաստերի հաստատման համար ներկայացված գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. ինչպե՞ս պետք է կատարվի «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը տրանսպորտային միջոցի սեփականատեր իրավաբանական անձին ուղարկելու, այն ստանալու և դրան պատասխանելու փաստերի հաստատման համար ներկայացված փոստային ծանուցագրերի գնահատումը՝ այդ գրավոր ապացույցների վերաբերելիության և արժանահավատության տեսանկյունից:

Նախևառաջ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Սամվել Պոդոսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել իր նկատմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ Ծառայության կողմից 2013, 2014, 2015 և 2016 թվականներին ընդունված թվով 63 վարչական ակտեր: Այդ վարչական ակտերով Սամվել Պոդոսյանը՝ որպես Ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներն ամրացնելու իրավասություն ունեցող անձ (տնօրեն), ենթարկվել է վարչական պատասխանատվության Ընկերությանը պատկանող` «CHEVROLET» մակնիշի «L2649», «L2652», «L2654», «L2655» և «L2656» պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների վարորդների կողմից 2013 թվականի հունիսին, 2014 թվականի հուլիսին և 2015 թվականի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով: Սամվել Պոդոսյանը վիճարկվող վարչական ակտերն անվավեր ճանաչելու հայցի հիմքում դրել է այն փաստարկը, որ իրավախախտումների կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցները վարել է այլ անձ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող վարչական ակտերով Սամվել Պոդոսյանին վերագրվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կատարման պահին գործող այն իրավակարգավորումների վերլուծությանը, որոնք վերաբերում են իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու կառուցակարգին:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա նույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (...) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (...):

Նույն օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:

ՀՀ վճռաբեկ դատարանը Հայկ Ղազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0446/05/16 վարչական գործով 27.12.2017 թվականին կայացված որոշման շրջանակներում անդրադարձել է մինչև 11.01.2016 թվականը գործող այն օրենսդրական կարգավորումների վերլուծությանը, որոնք վերաբերում են իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու կառուցակարգին:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ մինչև 11.01.2016 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն՝ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ենթակա սուբյեկտին որոշելու հարցը լուծելու համար վարչական մարմինը պարտավոր էր գրավոր հարցում ուղարկել տվյալ իրավաբանական անձին, իսկ վերջինս էլ իր հեթին պարտավոր էր հնգօրյա ժամկետում վարչական մարմնին տրամադրել հարցմամբ պահանջվող տեղեկությունները, մասնավորապես՝ այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը:

Վերոգրյալ իրավական նորմերը համադրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 01.03.2016 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավադրույթների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցման միջոցով վարչական մարմինն առաջին հերթին պարտավոր էր պարզել այն անձին, ով ենթակա է վարչական պատասխանատվության իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման համար: Փաստորեն, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումով վարչական մարմինը պարզում էր, թե իրավաբանական անձին պատկանող այն տրանսպորտային միջոցը, որի միջոցով կատարվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ամրացված է արդյո՞ք որևէ ֆիզիկական անձի, և որոնք են այդ անձին նույնականացնող տվյալները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավաբանական անձին ուղղված քննարկվող հարցման միջոցով վերոգրյալ հանգամանքների պարզումն ապահովում էր իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման համար վարչական պատասխանատվության կիրառումը պատշաճ սուբյեկտի (այն անձի, որին ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը) նկատմամբ: Ընդ որում, տվյալ դեպքում իրավաբանական անձի կողմից վարչական մարմնի հարցմանը տրվող պատասխանի բովանդակությունն օրենսդիրը սահմանել էր սպառիչ կերպով. իրավաբանական անձը պարտավոր էր օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնին հայտնել այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և բնակության վայրը, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը: Իրավաբանական անձից ստացած տեղեկությունների հիման վրա պարզելով այն անձի տվյալները, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը, վարչական մարմինը պետք է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկեր այդ անձին:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 01.03.2016 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավական նորմը պետք է մեկնաբանվի և կիրառվի հետևյալ կերպ. եթե (1) իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ու տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար և (2) վարչական կամ դատական կարգով վիճարկում է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն այն հիմքով, որ իրավախախտման կատարման պահին տվյալ տրանսպորտային միջոցը վարել է այլ անձ, ապա այդ վարչական ակտը կարող է վերացվել միայն այն դեպքում, երբ վարչական պատասխանատվության ենթարկված անձն ապացուցի, որ ինքը պատշաճորեն կատարել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոգրյալը վերաբերում է այն դեպքին, երբ իրավաբանական անձը ստացել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը և ողջամտորեն հնարավորություն է ունեցել պատասխանելու դրան: Այսինքն՝ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը պարտավոր էր ապացուցել, որ ստանալով վերոհիշյալ հարցումը և ողջամտորեն հնարավորություն ունենալով պատասխանել դրան, այդ հարցմանն ի պատասխան վարչական մարմնին հայտնել է այն անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և բնակության վայրը, ում ամրացված է տվյալ տրանսպորտային միջոցը: Ընդ որում, այն դեպքում, երբ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձի կողմից վերոգրյալ պարտականության պատշաճ կատարման փաստը չի հաստատվում, ապա դա հանգեցնում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձի պատասխանատվության իրավաչափության հաստատմանը (տե՛ս, Հայկ Ղազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0446/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով մինչև 11.01.2016 թվականը կատարված և տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տվյալ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության գնահատման հարցում էական նշանակություն ունեն «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը պատշաճ կարգով տվյալ իրավաբանական անձին ուղարկելու, վերջինիս կողմից այդ հարցումը ստանալու և դրան պատշաճ կարգով պատասխանելու փաստական հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով մինչև 11.01.2016 թվականը կատարված և տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տվյալ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերով ապացուցման առարկան կազմող վերոգրյալ փաստական հանգամանքները ենթակա են հաստատման կամ հերքման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ապացուցման կանոնների, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի կիրառման արդյունքում:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է (...) համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝  ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը  դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև վարչական դատավարությունում ապացուցման պարտականությունը կրում են կողմերը, սակայն վարչական դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր է գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Հետևաբար վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման կանոնները վճռորոշ նշանակություն են ստանում միայն այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի իրագործման պայմաներում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար (տե'ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն: Միաժամանակ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, որպես ընդհանուր կանոն, նախատեսել է վարչական դատավարությունում գործի ելքը պայմանավորող որևէ փաստի չապացուցված մնալու իրավական հետևանքները՝ սահմանելով, որ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է նաև վարչական դատավարությունում գործող տարբեր հայցատեսակների հիման վրա հարուցված գործերի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մանուկ Նազարյանի թիվ ՎԴ/9439/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնների կիրառմամբ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է վիճարկվող վարչական ակտն  ընդունած վարչական մարմինը՝ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վարչական մարմինը, սակայն, չի կարող կրել դատավարության մյուս մասնակցի պնդմամբ տեղի ունեցած փաստի ապացուցման բեռը, իսկ այդ դեպքում կիրառելի է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոնը, համաձայն որի՝  կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Այսինքն՝ վիճարկման հայցով հայցվորի կողմից ներկայացված առարկությունների հիմքում ընկած որևէ փաստի ապացուցման բեռը ողջամտորեն կարող է դրվել միայն նրա, որպես այդ փաստի առկայության վերաբերյալ տեղեկություններին, տվյալներին տիրապետող անձի վրա: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի մի իրավիճակ, որ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռով պայմանավորված վարչական մարմինը բարեխղճորեն կատարելով ապացույցներ ներկայացնելու իր պարտականությունը, ստիպված կլինի ապացուցելու նաև հայցվորի պնդմամբ տեղի ունեցած այնպիսի փաստ, որին վարչական մարմինն օբյեկտիվորեն չի կարող տեղյակ լինել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնների համաձայն՝ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է վիճարկվող վարչական ակտն  ընդունած վարչական մարմինը՝ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով, իսկ ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորի կողմից ներկայացված առարկությունների հիմքում ընկած փաստերի մասով ապացուցման բեռը, ուստիև ապացույցներ ներկայացնելու պարտականությունը, պետք է կրի հայցվոր կողմը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով մինչև 11.01.2016 թվականը կատարված և տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տվյալ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերը կարող են լուծվել միայն դատարանի կողմից վերոգրյալ փաստական հանգամանքները հաստատող կամ հերքող  ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ համարժեք միջոցներ ձեռնարկվելու, ձեռք բերված ապացույցները պատշաճ կերպով հետազոտվելու և գնահատվելու միջոցով՝ հաշվի առնելով այդ գործերով ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ վերոհիշյալ իրավական դիրքորոշումները: Այդ իրավական դիրքորոշումներից, մասնավորապես, բխում է, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով մինչև 11.01.2016 թվականը կատարված և տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տվյալ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերով պատասխանող վարչական մարմինը պարտավոր է ապացուցել, որ տվյալ իրավաբանական անձին պատշաճ կարգով ուղարկել է «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը և օրենքով սահմանված ժամկետում չի ստացել պատշաճ պատասխան: Իր հերթին, վիճարկվող վարչական ակտի հասցեատերը՝ տվյալ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը (հայցվորը) պարտավոր է ապացուցել, որ ստանալով «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը՝ օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխանել է դրան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է ապացույցների տեսակները՝ դրանց շարքում նախատեսելով, մասնավորապես, գրավոր ապացույցները: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավոր ապացույցները հանդիսանում են ապացույցների ինքնուրույն տեսակ, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Վկայակոչած նորմերի բովանդակությունից բխում է, որ որպես գրավոր ապացույց կարող է հանդես գալ ցանկացած նյութական կրիչ, որի վրա տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների կիրառմամբ արտացոլված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ (տե'ս, Գագիկ Թովմասյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ իրավաբանական անձին ուղարկվող հարցումն իրավակիրառ պրակտիկայում, որպես կանոն, կատարվում է փոստային ծանուցման միջոցով: Հետևաբար նշված հարցումը տվյալ իրավաբանական անձին պատշաճ կարգով ուղարկելու, այն ստանալու և դրան պատասխանելու փաստական հանգամանքները կարող են հաստատվել համապատասխան փոստային ծանուցագրերի՝ որպես գրավոր ապացույցների, հետազոտման ու գնահատման միջոցով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով մինչև 11.01.2016 թվականը կատարված և տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տվյալ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործերի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար դատարանը նախ պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ օրենքով սահմանված հարցումներն ուղարկելու, ստանալու և դրանց պատասխանելու վերաբերյալ փոստային ծանուցումների առկայությունը հաստատող գրավոր ապացույցները ձեռք բերելու ուղղությամբ: Ձեռք բերելով նշված ապացույցները՝ դատարանը պարտավոր է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատել դրանք գործում առկա բոլոր ապացույցների համադրությամբ՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից համապատասխան փոստային ծանուցումները հաստատող գրավոր ապացույցների գնահատման արդյունքները պետք է արտացոլվեն դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ օրենքով նախատեսված հարցումը տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձին ուղարկելու, վերջինիս կողմից այն ստանալու և դրան պատասխանելու փաստերի հաստատման համար դատարան ներկայացված փոստային ծանուցագրերի՝ որպես գրավոր ապացույցների, գնահատման առանձնահատկություններին՝ հատկապես դրանց վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից:

Այսպես, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական դատավարությունում գործի համար նշանակություն ունեցող փաստերը կարող են հաստատվել բացառապես վերաբերելի ապացույցների միջոցով, իսկ ոչ վերաբերելի ապացույցը դատական ակտի հիմքում դնելն անթույլատրելի է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ  վերաբերելիությունն ապացույցի կարողությունն է իր բովանդակությամբ ծառայելու ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքները, գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող այլ տվյալները բացահայտելուն և հաստատելուն: Այլ կերպ ասած՝ ապացույցի վերաբերելիության հատկանիշն արտացոլում է ապացույցի և գործի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների միջև կապը: Ապացույցը համարվում է վերաբերելի, եթե տեղեկություններ է պարունակում գործի համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին:

Ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախևառաջ պետք է պարզի այդ ապացուցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե՛ս, Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։ Ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, ապացույցների վերաբերելիության և արժանահավատության վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ վերը նշված փոստային ծանուցագրերի՝ որպես գրավոր ապացույցների, ճիշտ հետազոտման ու գնահատման համար վարչական դատարանը նախ պետք է ուշադրություն դարձնի փոստային ծանուցումների հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումներին: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքով: Իսկ փաստաթղթերի հատուկ առաքման իրականացման տեսակները, փաստաթղթերի ընդունման, ձևակերպման, հանձնման ընդհանուր կարգը կարգավորվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումը տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձին ուղարկելու, վերջինիս կողմից այն ստանալու և դրան պատասխանելու փաստերի հաստատման համար դատարան ներկայացված փոստային ծանուցագրերը՝ որպես գրավոր ապացույցներ, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է պարզել, մասնավորապես, հետևյալ հարցերը.

1)  ի՞նչ եղանակով և ի՞նչ իրավական հիմքով է կազմվել այդ գրավոր ապացույցը,

2)  արդյո՞ք այդ գրավոր ապացույցը բավարարում է այն կազմելու համար հիմք հանդիսացող իրավական ակտերի պահանջներին,

3)  արդյո՞ք այդ գրավոր ապացույցում պարունակվող տեղեկությունները կարող են ծառայել գործի համար նշանակություն ունեցող որևէ փաստ հաստատելու կամ հերքելու համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հարցերի պարզումը որոշիչ նշանակություն ունի փոստային ծանուցագիրը՝ որպես գրավոր ապացույց, հետազոտելիս ու գնահատելիս, քանի որ միայն համապատասխան կանոնների պահպանմամբ իրականացված փոստային առաքումը կարող է առաքանին դրա հասցեատիրոջը հանձնելու փաստը հաստատող վերաբերելի ու արժանահավատ ապացույց հանդիսանալ: Հետևաբար փոստային ծանուցագրի՝ որպես գրավոր ապացույցի վերաբերելիության ու արժանահավատության մասին դատողություններ և եզրահանգումներ անելու համար դատարանը պետք է պարզի այդ ծանուցագիրն առաքելու տեսակն ու եղանակը, դրա կազմավորման իրավական հիմքը՝ ըստ համապատասխան իրավական ակտերի, այդ գրավոր ապացույցի համապատասխանությունը փոստային ծանուցագրերին օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին, ինչպես նաև առաքանին օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ հասցեատիրոջը հանձնված լինելու հարցը: Ընդ որում, փոստային ծանուցագիրը՝ որպես հասցեատիրոջ կողմից առաքանին ստանալու փաստը հաստատող ապացույց, ոչ վերաբերելի կամ ոչ արժանահավատ համարելու պարագայում դատարանները պարտավոր են հիմնավորել, թե ինչու է այդ ապացույցը մերժվում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Դատարանը բավարարել է Սամվել Պոդոսյանի հայցը և անվավեր է ճանաչել Ծառայության կողմից 2013, 2014, 2015 և 2016 թվականներին ընդունված թվով 63 վարչական ակտերը, որոնցով Սամվել Պոդոսյանի նկատմամբ նշանակվել էին վարչական տույժեր Ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ծառայության կողմից չի ներկայացվել խնդրո առարկա խրավախախտումները կատարած անձանց վերաբերյալ Ընկերության տնօրեն Սամվել Պոդոսյանին հարցում ուղարկելը հավաստող որևէ ապացույց: Այսինքն, ըստ Դատարանի, պատասխանող վարչական մարմինը վիճարկվող վարչական ակտերով ամրագրված իրավախախտումները կատարած սուբյեկտին բացահայտելու ուղղությամբ որևէ վարչարարություն չի իրականացրել, ինչն էլ հիմք է հանդիսանում վիճարկվող վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` գտնելով, որ սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ Ծառայությունն Ընկերությանը կատարել է հարցումներ, որոնք ուղղված են եղել սույն գործով վիճարկվող վարչական ակտերի ընդունման համար հիմք հանդիսացած իրավախախտումները կատարող անձանց պարզելուն, իսկ ներկայացված անդորրագրերով որևէ կերպ չի պարզվում, թե Ծառայության կողմից Ընկերությանն ինչ բովանդակությամբ և ինչ նպատակով են հարցումներ արվել: Ըստ այդմ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(...) պատասխանող վարչական մարմինը վիճարկվող վարչական ակտերով ամրագրված իրավախախտումները կատարած սուբյեկտին բացահայտելու ուղղությամբ չի իրականացրել օբյեկտիվ և բազմակողմանի վարչարարություն (...)»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտերով Սամվել Պոդոսյանին պատասխանատվության ենթարկելիս Ծառայությունն առաջնորդվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 01.03.2016 թվականը գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով: Հետևաբար հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը հանգում են հետևյալին.

-  արդյո՞ք Ծառայությունը վիճարկվող թվով 63 վարչական ակտերի ընդունմանն ուղղված վարչական վարույթներից յուրաքանչյուրի ընթացքում պատշաճ կերպով կատարել է Ընկերությանն օրենքով սահմանված հարցում ուղարկելու իր պարտականությունը,

-  արդյո՞ք Ընկերությունը ստացել է 63 վարչական ակտերի ընդունմանն ուղղված վարչական վարույթներից յուրաքանչյուրին վերաբերող Ծառայության հարցումները,

-  արդյո՞ք Ընկերությունը պատշաճ կերպով պատասխանել է այդ հարցումներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածով նախատեսված հարցումը տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող Ընկերությանն ուղարկելու և վերջինիս կողմից այն ստանալու փաստերի հաստատման համար Ծառայության կողմից ներկայացվել են թվով 43 փոստային ծանուցագրեր՝ ի հավաստումն այն փաստի, որ Ընկերությունը Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 30 հասցեում ստորագրությամբ ստացել է նշված հարցումները:

Նշված փոստային ծանուցագրերը, սակայն, ստորադաս դատարանները համարել են ոչ վերաբերելի և ոչ արժանահավատ ապացույցներ, ինչն էլ հիմք է հանդիսացել Սամվել Պոդոսյանի վիճարկման հայցը բավարարելու համար:

Մինչդեռ, ստորադաս դատարանները պատշաճ կերպով չեն գնահատել այդ փոստային ծանուցագրերը և չեն հիմնավորել, թե ինչու են այդ ապացույցները մերժվում: Մասնավորապես` ստորադաս դատարանները պատշաճ կերպով չեն պարզել ներկայացված թվով 43 փոստային ծանուցագրերի՝ որպես գրավոր ապացույցների վերաբերելիությունը և արժանահավատությունը: Այսպես, Դատարանը չի պարզել այն հարցը, թե այդ փոստային ծանուցագրերը վերաբերում են արդյոք սույն գործով վիճարկվող թվով 63 վարչական ակտերի ընդունմանն ուղղված վարչական վարույթներին, թե՝ ոչ, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Բացի այդ, ստորադաս դատարանները չեն պարզել, թե ինչ եղանակով և ինչ իրավական հիմքով են կազմվել ներկայացված թվով 43 փոստային ծանուցագրերը, արդյոք այդ գրավոր ապացույցները բավարարում են դրանք կազմելու համար հիմք հանդիսացող իրավական ակտերի պահանջներին, արդյոք այդ գրավոր ապացույցներում պարունակվող տեղեկությունները կարող են ծառայել սույն գործի համար նշանակություն ունեցող փաստերը հաստատելու կամ հերքելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա են գրավոր ապացույցներ, որոնցով հաստատվում է, որ Ընկերությունը պատասխանել է Ծառայության մի շարք հարցումների՝ վերջինիս հայտնելով այն անձանց տվյալները, ում ամրացված են «CHEVROLET» մակնիշի «Լ2655», թիվ «Լ2652», թիվ «Լ2656» պետհամարանիշների տրանսպորտային միջոցները: Այսինքն՝ գործում առկա են անուղղակի ապացույցներ այն մասին, որ Ընկերությունը ստացել է «Տեսանկարահանող  կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 11.01.2016 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի հիմքով կատարված որոշ հարցումներ և պատասխանել է դրանց: Սակայն սույն գործի քննության ընթացքում չի պարզվել, թե Ծառայության հարցումները և դրանց ի պատասխան Ընկերության կողմից կազմված գրությունները վերաբերում են արդյոք սույն գործով վիճարկվող թվով 63 վարչական ակտերի ընդունմանն ուղղված վարչական վարույթներին, և վիճարկվող վարչական ակտերից կոնկրետ որոնց ընդունմանն ուղղված վարչական վարույթներին են դրանք վերաբերում: Բացի այդ, ստորադաս դատարանները ներկայացված թվով 43 փոստային ծանուցագրերն արժանահավատության տեսանկյունից գնահատելու համար դրանք չեն դիտարկել Ընկերության կողմից կազմված վերոհիշյալ պատասխան գրությունների հետ համակցության մեջ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը չի իրականացրել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, չի ձեռնարկել համարժեք միջոցներ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով, պատշաճ կերպով չի իրականացրել գործում առկա գրավոր ապացույցների գնահատումը՝ վերաբերելիության և արժանահավատության տեսանկյունից, իսկ այդ դատավարական խախտումներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից: Արդյունքում սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերն այդպես էլ մնացել են չպարզված: Հետևաբար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների  լույսի ներքո սույն գործով ապացուցման բեռը ճիշտ բաշխելու, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու միջոցով գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերը նկարագրված փաստական հանգամանքները պարզելու և դրա հիման վրա վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով որոշելու համար:

 

Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերոգրյալ դատավարական խախտումների պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Ե. Խունդկարյան
 

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան