Գլխավոր տեղեկություն
Номер
N 534-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 17.05.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.05.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.05.2019
Дата вступления в силу
18.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 534-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-104-12.04.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

2019 թ. մայիսի 14

Երևան

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-104-12.04.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

   

Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում նշել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի հիմնավորումը հանգում է երկու օրենքների միջև հակասությունը վերացնելուն: Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի կարգավորման առարկան զինվորական ծառայության ժամկետի հաշվարկն է, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի կարգավորման առարկան զինվորական ծառայության ստաժի հաշվարկն է:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Օրենսգրքի՝ համապատասխանաբար 1-ին մասի 1-3-րդ կետերի և 2-րդ մասի համաձայն՝

1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ:

2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կարգավորիչ իմաստը կայանում է նրանում, որ օրենքի ուժով զինվորական ծառայության ժամկետում չհաշվարկվող՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածները ենթակա են հաշվարկման զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում միայն այն դեպքում, եթե զինծառայողը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ: Նշված կարգավորման համար հիմք են ծառայել օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 8-րդ մասերի և, հատկապես, 8-րդ մասի 2-րդ կետի դրույթները, որոնց համաձայն արդարացվածն իրավունք ունի նաև ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելը:

Տվյալ պարագայում, առաջարկվող լրացումը ենթադրում է զինվորական ծառայության ստաժի հաշվարկում նաև օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի մյուս կետերով նախատեսված հիմքերով քրեական գործը կարճելու դեպքերում, ինչը խաթարում է օրենքի կարգավորիչ իմաստը, ինչպես նաև ոչ իրավաչափ հավասարություն է դնում արդարացվածի և այդպիսի կարգավիճակ չունեցողի միջև:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի 7-րդ հոդվածը թողնել անփոփոխ: Վերը նշված հիմնավորումները վերաբերում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությանը: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը փաստացի կրկնում է օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ու 2-րդ մասի դրույթները, սակայն անհասկանալի պատճառով չի ներառում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև ներկայացված երկու օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման կամ աքսորի ժամանակահատվածները, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:»:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված օրենքների նախագծերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ (N 2 հավելվածի 30-րդ կետ և N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետ):