Գլխավոր տեղեկություն
Номер
N 288-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.05.2019-24.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.458
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.03.2004
Дата вступления в силу
17.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2004 թվականի N 288-Ն

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմին ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից օրենքով վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելու միանման ձևերն ու կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 02.05.19 N 495-Ն)

1. Սահմանել՝

ա) որ վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության վերահսկող մարմնի իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.

բ) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 8 հավելվածների.

գ) որ N 1 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված` վաճառված և մարված տոմսերի, N 2 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, ըստ հերթականության խաղի ընթացքում դուրս եկած համարների, N 3 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված և շահող տոմսերի, N 4 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, վիճակախաղի իրացված տոմսերի քանակի, N 5 հավելվածում նշված` տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների, N 6 հավելվածում նշված` վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների), N 8 հավելվածում նշված` տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման մասին պահանջվող տեղեկությունների (հաշվետվությունների) խեղաթյուրումը համարվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում։

Մնացած այն դեպքերում, երբ վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացված տեղեկությունը (հաշվետվությունը) չի համապատասխանում սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6 և 8 հավելվածների կամ N 7 հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներին` տեղեկությունը (հաշվետվությունը) համարվում է չներկայացված.

դ) որ կապի կազմակերպության միջոցով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 31-րդ, 32-րդ և 7-րդ մասերով պահանջվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելը չի համարվում պատշաճ ներկայացում։

(1-ին կետը փոփ., լրաց. 12.04.07 N 424-Ն, փոփ. 30.04.15 N 443-Ն, 02.05.19 N 495-Ն)

2. Հաստատել վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը` համաձայն N 7 հավելվածի։

(2-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը և վիճակախաղերի տոմսերի պարտադիր վավերապայմանները հաստատելու մասին» N 1049-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2004 թ. մարտի 15
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  ( Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր )

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԹՈՂԱՐԿՎԱԾ` ՎԱՃԱՌՎԱԾ ԵՎ ՄԱՐՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

Կազմակերպչի անվանումը __________________________________

 

Վիճակախաղի անվանումը __________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը ___________________

 

Վիճակախաղի տոմսի գինը _________________________________

 

Վիճակախաղի թողարկված՝ վաճառված և մարված տոմսերի մասին տվյալները

NN ը/կ սերիան համարը տոմսի վրայի խաղարկվող համարները՝ ըստ տողերի՝ վերևից ներքև՝ սյունակների աճման կարգով վաճառված տոմսերը մարված տոմսերը
1 2 3 4 5 6
1.          
2.          
3.          
4.          
5.          
         

 Ընդամենը

   

 

5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են հետևյալ նշագրմամբ`

V

:

Տոմսը վաճառված լինելու դեպքում նշագրումը կատարվում է 5-րդ սյունակում, տոմսը մարված լինելու դեպքում` 6-րդ սյունակում:

 

5-րդ և 6-րդ սյունակները չեն կարող լրացվել միաժամանակ:

 

Վաճառված տոմսեր` ընդամենը`____________ հատ։ Գումարը`__________ դրամ։

__________________________

(ստորագրությունը)

 
 
________________ էջ  

(հավելվածը փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

  

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  ( Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր )

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

Կազմակերպչի անվանումը ________________________________________

 

Վիճակախաղի անվանումը ________________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _________________________

 

Վիճակախաղի խաղարկության անցկացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը ______

________________________________________________________ 

 

Վիճակախաղի տոմսի գինը _______________________________________

 

Խաղի ընթացքում դուրս եկած համարները` ըստ հերթականության _______________

 

Վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները
NN ը/կ սերիան համարը շահումների չափը և տեսակը` շահումների տեսակը`
դրամային արտահայտությամբ իրային արտահայտությամբ ոչ խաղար-կությամբ խաղարկու-թյամբ
1 2 3 4 5 6 7
 1.            
 2.            
 3.            
 4.            
 5.            
 …            

 

5-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

6-րդ և 7-րդ սյունակները լրացնում է համակցված վիճակախաղի կազմակերպիչը:

6-րդ և 7-րդ սյունակները լրացվում են հետևյալ նշագրմամբ`

V

:

6-րդ սյունակը լրացվում է, եթե տոմսը շահել է ոչ խաղարկությամբ:

7-րդ սյունակը լրացվում է, եթե տոմսը շահել է խաղարկությամբ։

 

Վաճառված տոմսեր` ընդամենը`__________ հատ։  Գումարը` ______________ դրամ։

 

Շահած տոմսեր` ընդամենը` _____________ հատ։  Գումարը` _____________ դրամ։

 

Շահումային ֆոնդի չափը`____________________________ տոկոս։

 

____________________________

(ստորագրությունը)

 

____________ էջ

(հավելվածը փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

  

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  ( Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր )

 

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ ՇԱՀՈՂ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

Կազմակերպչի անվանումը ______________________________________ 

 

Վիճակախաղի անվանումը _______________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը ________________________

 

Խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը ______________

 

Վիճակախաղի տոմսի գինը ______________________________________ 

 

Վիճակախաղի թողարկված և շահող տոմսերի մասին տվյալները
NN ը/կ սերիան համարը տոմսի վրայի խաղարկվող համարները՝ ըստ տողերի՝ վերևից ներքև՝ սյունակների աճման կարգով շահող տոմսերի շահումների չափը և տեսակը`
դրամային արտահայ-տությամբ իրային արտահայ-տությամբ
1 2 3 4 5 6
 1.          
 2.          
 3.          
 4.          
 5.          
 …          

 

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

 

Թողարկված տոմսեր` ընդամենը`_________հատ։    Գումարը`___________դրամ։

 

Շահող տոմսեր` ընդամենը` _____________ հատ։  Գումարը`__________դրամ։

 

Շահումային ֆոնդի չափը` _________________________ տոկոս։ 

 

________________________________

(ստորագրությունը)

 

________________ էջ

(հավելվածը փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

  

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  ( Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր )

 

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԻՐԱՑՎԱԾ ԵՎ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

Կազմակերպչի անվանումը ____________________________________ 

 

Վիճակախաղի անվանումը ____________________________________ 

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _____________________

 

Վիճակախաղի իրացված տոմսերի քանակը և ժամանակահատվածը ___________

 

Վիճակախաղի տոմսի գինը ____________________________________ 

 

Վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները
NN ը/կ շահած տոմսի համարը՝ համաձայն N 3 հավելվածի
1-ին սյունակի
սերիան համարը շահումը
դրամային արտահայտությամբ իրային արտահայտությամբ
1 2 3 4 5 6
 1.          
 2.          
 3.          
 4.          
 5.          
 …          

 

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

 

Իրացված տոմսեր` ընդամենը` __________ հատ։   Գումարը` ________դրամ։

 

Շահած տոմսեր` ընդամենը` ____________ հատ։  Գումարը` ________ դրամ։

 

Հաշվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ

տրված շահումների չափը տոկոսային արտահայտությամբ,

ընդհանուր շահումային ֆոնդի նկատմամբ` ____________________ տոկոս

_________________________

(ստորագրությունը)

 

 

_______________ էջ

(հավելվածը փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

  

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  (Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր)

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)
 

Կազմակերպչի անվանումը __________________________________________

Տոտալիզատորի անվանումը _________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը _______________________________________

Ներկայացնելու ամսաթիվը __________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն_________________________________

 

NN
ը/կ

Համակարգիչների տեղակայման գտնվելու
վայրերը

Համակարգիչների թիվն
ըստ տեղակայման
գտնվելու վայրերի

1

2

3

1.

 

 

2.

 

 

3.

 

 

4.

 

 

...

 

 

 

Ընդամենը

 

 

____________________________
(ստորագրությունը)


 

___________ էջ

(հավելվածը խմբ. 12.04.07 N 424-Ն, փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  ( Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր )

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇԱՀՄԱՆ (ՇԱՀՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

Կազմակերպչի անվանումը _____________________________________ 

 

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______________

 

Վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների) մասին
NN ը/կ վիճակախաղի անվանումը խաղար-
կության համարը
խաղարկության կայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը տոմսի սերիան տոմսի համարը շահած իրը և դրան համարժեք գումարը` շահողի (շահողների) մասին տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի համարը, հաշվառման հասցեն)
դրամային արտահայ-տությամբ իրային արտահայ-տությամբ
1 2 3 4 5 6 7 8 9 10
1.                  
2.                  
3.                  
4.                  
5.                  
...                  

 

9-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

 

Շահած տոմսեր` ընդամենը` _______ հատ։ Գումարը` ______________ դրամ։

 

___________________________     

(ստորագրությունը)

 

____________________ էջ

(հավելվածը փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմին ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրենց գործունեության մասին վերահսկող մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու առանձնահատկությունները:

(1-ին կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)

2. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղերի կազմակերպիչը թողարկված՝ վաճառված և մարված վիճակախաղի տոմսերի մասին հաշվետվությունը՝ փաստաթղթային տեսքով, և մարված տոմսերի մասին կազմված տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է տվյալ վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից ոչ շուտ, քան 4 ժամ առաջ, բայց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ:

3. Վիճակախաղի կազմակերպիչը «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում (հավելված N 1), 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում (հավելված N 2), 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում (հավելված N 3), 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում (հավելված N 4), 7-րդ հոդվածի 3-րդ, 31-րդ մասերում (հավելված N 5), 7-րդ հոդվածի 32-րդ մասում (հավելված N 8) նշված հաշվետվությունները փակ ծրարներով՝ ծրարների վրա նշված էջերի թվով, որոնց ներկայացման վավերապայմանները սահմանված են «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ներկայացնում է (հանձնում է) վերահսկող մարմնի կողմից տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (ոչ աշխատանքային ժամերին` հաշվետվություններն ընդունելու նպատակով հերթապահող` տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին), որը ներկայացված ծրարների վրա նշում է ներկայացման ժամը, ամսաթիվը, տարեթիվը, որից հետո բացում է ծրարներից մեկը՝ պարունակությունն ստուգելու նպատակով, ապա բացված ծրարի վրա նշում է ներկայացված հաշվետվության էջերի թիվը: Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին: Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարն ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ բաժին:

(3-րդ կետը փոփ. 12.04.07 N 424-Ն, 30.04.15 N 443-Ն, 02.05.19 N 495-Ն)

4. Վիճակախաղի կազմակերպիչը «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունը (հավելված N 6) աշխատանքային օրվա ընթացքում փակ ծրարով՝ ծրարի վրա նշված էջերի թվով, որոնց ներկայացման վավերապայմանները սահմանված են «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, ներկայացնում է (հանձնում է) վերահսկող մարմնի ընդհանուր բաժին։ Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց և կնքվելուց հետո ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը` չբացված վիճակում, վիճակախաղի կազմակերպչի հետ միասին անմիջապես հանձնում է տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (աշխատողներին), որից հետո վիճակախաղի կազմակերպչի ներկայությամբ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը բացում է ծրարը` պարունակությունն ստուգելու նպատակով, և բացված ծրարի վրա նշում ներկայացված հաշվետվության էջերի թիվը։

(4-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված` մարված տոմսերի մասին կազմված տեղեկանքի և 3-րդ ու 4-րդ կետերում նշված տեղեկությունների (հաշվետվությունների) ընդունման ժամանակ վերահսկող մարմնի համապատասխան աշխատողը լրացնում է թերթիկ, որտեղ նշում է վիճակախաղի կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, խաղարկության հերթական համարը, հաշվետվության հանձնման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, ընդունված` բացված հաշվետվության էջերի թիվը, խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` մարված տոմսերի մասին տեղեկանքի էջերի թիվը, հաշվետվությունը հանձնողի և այն ընդունողի անունը, ազգանունը, ստորագրությունը, և թերթիկը հանձնում է վիճակախաղի կազմակերպչի ներկայացուցչին։

(5-րդ կետը փոփ. 02.05.19 N 495-Ն)

6. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 31-րդ, 32-րդ և 7-րդ մասերում նշված հաշվետվություններն ստանալուց հետո համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից կատարվում են վերլուծություններ:

(6-րդ կետը լրաց. 12.04.07 N 424-Ն)

7. Որևէ վիճակախաղի հաշվետվության արժանահավատությունն ստուգելու անհրաժեշտության դեպքում տվյալ վիճակախաղի կազմակերպչի ներկայացուցչի ներկայությամբ հատուկ բաժին ի պահ հանձնված ծրարը բացվում է, որից հետո այդ տվյալները համեմատվում եմ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանումում գտնվող` համապատասխան հաշվետվության տվյալների հետ: Տվյալների ցանկացած անհամապատասխանության առկայությունը համարվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում:

(հավելվածը փոփ., լրաց. 12.04.07 N 424-Ն, փոփ. 30.04.15 N 443-Ն, 02.05.19 N 495-Ն)

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  (Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր)

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ վերահսկող մարմԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ ԿԱՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.05.19 N 495-Ն)

Կազմակերպչի անվանումը __________________________________________

Տոտալիզատորի անվանումը _________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը _______________________________________

Ներկայացնելու ամսաթիվը __________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն_________________________________

 

NN
ը/կ

Համակարգիչների տեղակայման գտնվելու
վայրերը

Համակարգիչների թիվն
ըստ տեղակայման
գտնվելու վայրերի

1

2

3

1.

 

 

2.

 

 

3.

 

 

4.

 

 

...

 

 

 

Ընդամենը

 

 

____________________________
(ստորագրությունը)


 

___________ էջ

(հավելվածը լրաց. 12.04.07 N 424-Ն, փոփ. 22.09.11 N 1342-Ն, 02.05.19 N 495-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան