Գլխավոր տեղեկություն
Номер
N 500-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.05.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2019
Дата вступления в силу
08.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2019 թվականի N 500-Ա

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՖՐԱՈՒՆՀՈՖԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Ֆրաունհոֆեր» հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների այցը 2019 թվականի մայիսի 1-ից 5-ը քաղաք Երևանում կազմակերպելու հետ կապված ծախսերը` 737500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2019 թ. մայիսի 7
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան