Գլխավոր տեղեկություն
Номер
N 185-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2019
Дата вступления в силу
15.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 185-Ա

 

«ՓՅՈՒՐ ԸՆԴ ՆԱՆՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՓՅՈՒՐ ԸՆԴ ՆԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՓՅՈՒՐ ԸՆԴ ՆԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 290.110.1051539) տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ մաքուր մետաղական փոշիների արտադրության իրականացման համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՓՅՈՒՐ ԸՆԴ ՆԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո 2-օրյա ժամկետում «ՓՅՈՒՐ ԸՆԴ ՆԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) մեկօրյա ժամկետում շահագործողի թույլտվության վկայականի պատճենը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

                   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մարտի 14

Երևան