Գլխավոր տեղեկություն
Номер
N 561-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.05.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 22.05.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2019
Дата вступления в силу
23.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

16 մայիսի 2019 թվականի N 561-Լ

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-113-18.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մայիսի 20

Երևան

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-113-18.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:

Ներկայումս շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցություններն իրականացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Հատկանշական է, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցող անձանց տրամադրվում են դիմակ և այլ տեսակի միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու և այդպիսով տեսակցող անձի առողջությունը պահպանելու նպատակով: Բացի այդ՝ տեսակցության սենյակում պարբերաբար կատարվում են օդափոխման, ինչպես նաև մանրէազերծման աշխատանքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականին հեղինակած «Բանտերը և առողջությունը» խորագրով ձեռնարկում անդրադարձ է կատարվել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց տեսակցության հետ կապված հարցին՝ շեշտադրելով, որ նշված հիվանդություններով անձանց հետ տեսակցողների վարակումը բացառելու նպատակով՝ անհրաժեշտ է նման տեսակցությունները կազմակերպել բացօթյա տարածքում՝ համապատասխան միջոցների առկայության պայմաններում:

Հարկ է նշել, որ շարունակական քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող տեսակցությունների սենյակների պայմանների բարելավման ուղղությամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան