Basic information
Number
N 1639-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (16.12.2004-23.09.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2004.12.15/68(367) Հոդ.1382
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.11.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.12.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
06.12.2004
Effective date
16.12.2004
Interrupt date
23.09.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2004 թվականի N 1639-Ն

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, վարչության պետի, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի, գործերի հավատարմատարի, գլխավոր հյուպատոսի, հյուպատոսի պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանը առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանն է.

բ) խորհրդականի, աշխատակազմի բաժնի պետի, փոխհյուպատոսի, հյուպատոսական գործակալության ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանը երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանն է.

գ) առաջին քարտուղարի պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանը երկրորդ քարտուղարի աստիճանն է.

դ) երկրորդ քարտուղարի պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանը երրորդ քարտուղարի աստիճանն է.

ե) երրորդ քարտուղարի և կցորդի պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանը կցորդի աստիճանն է:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 14-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանելու մասին» N 241 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 1
Երևան