Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 156
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
14.11.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
14.11.2017
Дата вступления в силу
16.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 156

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 156 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 284 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգի 14-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Մեկանգամյա օգտագործման մանկական տակդիրներն ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգելու մասին» 2014 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 156 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Մեկանգամյա օգտագործման մանկական տակդիրները՝ բաղկացած տարբեր նյութերից պատրաստված մի քանի շերտերից, որոնց մեջ պարունակվող՝ արտադրատեսակին հիմնական՝ հեղուկ հավաքելու և պահելու հատկություն հաղորդող կլանող շերտը բաղկացած է լուծված թաղանթանյութից՝ քիմիական մանրաթելերի ավելացմամբ կամ առանց դրանց և քիմիական խոնավակլանիչ նյութից (սուբերաբսորբենտից), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3 (գ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9619 00 810 9 ենթադիրքում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: