ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 165-Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող համակարգիչները և բազմաֆունկցիոնալ տպող սարքերը՝ (այսուհետ՝ գույք) համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողական գործունեության համար օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 165-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/հ |
Գույքի տեսակը |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Ընդհանուր արժեքը (դրամ) |
1. |
Համակարգիչ (կոմպլեկտ) |
G1820/4Gb/120SSD, մոնիտոր՝ Philips 18.5, մկնիկ, ստեղնաշար |
20 |
195600 |
3912000 |
2. |
Բազմաֆունկցիոնալ տպող սարք |
Pantum MSPPANTUM – 655 ONF |
25 |
72000 |
1800000 |
3. |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
- |
- |
- |
5712000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |