Գլխավոր տեղեկություն
Номер
N 228-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
25.04.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.04.2019
Дата вступления в силу
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2019 թվականի N 228-Ա

 

Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքների կարգավիճակի հստակեցման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 25

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
 ապրիլի 25-ի N 228-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Վ. Սիսեռյան

  

- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Կ. Ղազարյան

- «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Կիրակոսյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ

   

Ա. Հարությունյան

- Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժնի պետ

   

Ա. Գևորգյան

- Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ս. Մանուկյան

- «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն (համաձայնությամբ):

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան