Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 151
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
14.11.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
14.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման դիտանցման մասին տեղեկատվությունը՝ Միության տեխնիկական կանոնակարգի (Միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունն իր տարածքում ապահովելու մասով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում պարունակվող այդպիսի արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ չներկայացնելով և չանցկացնելով համապատասխանության գնահատման (հաստատման) լրացուցիչ ընթացակարգեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Բելառուսի Հանրապետությանը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտության մասին՝ վարչական ընթացակարգեր իրականացնելու դեպքում, այն է՝ Միության տարածք ներմուծված և Միության ապրանքի կարգավիճակ ստացած օտարերկրյա արտադրության արտադրանքի սանիտարահիգիենիկ փորձաքննություն։

2. Դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ձեռնարկված միջոցների մասին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: