ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 160 |
քաղ. Մոսկվա |
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության դիտանցում և համեմատական-իրավական վերլուծություն անցկացնելու վերաբերյալ» հիմնադրույթը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի ««Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրության՝ «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միասնական կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրին համապատասխանության մասով դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն անցկացնելու կարգի վերաբերյալ» հիմնադրույթի մասին» թիվ 166 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: