Գլխավոր տեղեկություն
Номер
N 377-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479).1 Հոդ.323.2
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2019
Дата вступления в силу
05.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 377-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կացարան տրամադրվում է սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող՝

1) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց.

2) «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն:».

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից տրված՝ համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ՝

1) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց դեպքում՝ աշխատանքի վետերանի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (վկայականի) կամ աշխատանքային գրքույկի պատճենը.

2) հաշմանդամություն ունեցող անձի կամ «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող անձի առկայության դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձ կամ «հաշմանդամ-երեխա» ճանաչվելու մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     
2019 թ. ապրիլի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան