Գլխավոր տեղեկություն
Номер
N 411-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2019
Дата вступления в силу
16.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2019 թվականի N 411-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1535-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) N 1 հավելվածը «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.

2) N 2 հավելվածի 4-րդ կետում «14 անդամից, որոնցից 4-ը» բառերը փոխարինել «15 անդամից, որոնցից 5-ը» բառերով:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան