ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2019 թվականի N 144-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ երեք անվանում, ընդհանուր 32.985.000,00 դրամ սկզբնական արժեքով, 15.667,875,00 դրամ մնացորդային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել պայմանագրի կնքումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 144-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հանձնվող գույքի
NN |
Անվանումը |
Հաշվեկշռային արժեքը | |
սկզբնական |
մնացորդային | ||
1. |
Ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների ներկրման համար Veristain Gemini |
21 500 000,00 |
10 212 500,00 |
2. |
Պարաֆինային բլոկների սառեցման համար սառեցնող պլատֆորմ ԵՍ 350 |
3 170 000,00 |
1 505 750,00 |
3. |
Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 (Mikrom GmbH) |
8 315 000,00 |
3 949 625,00 |
Ընդամենը |
32 985 000,00 |
15 667 875,00 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |