Գլխավոր տեղեկություն
Номер
N 128-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.03.06/16(1469) Հոդ.145
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2019
Дата вступления в силу
07.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 128-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 3, 4, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հաստատել 2019 թվականի ընթացքում ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցության չափաքանակները` համաձայն N 6 հավելվածի, և այն դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնարարականի կատարում:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջնաժամկետ ժամանակահատվածի համար կրեդիտորական պարտքերի հիմնավորվածության, կանխարգելման և դրանց մարման կարգի վերաբերյալ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ գործողությունների ծրագրով և ժամկետներով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 26
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 128-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 128-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 128-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 128-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 128-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 128-Ն որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան