Գլխավոր տեղեկություն
Номер
N 1087-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.21/35(210) Հոդ.790
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2002
Дата вступления в силу
31.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1087-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ՝ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 11.04.19 N 378-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1087-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ թանգարանային և շարժասանդուղքների կասկադի (այսուհետ՝ համալիր) կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված՝ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք է ընդունվում սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը: Ընդ որում, ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն կիրառող անձանց մոտ նշված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:

2. Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող՝ սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը (այսուհետ՝ տեղեկանք) կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:

(2-րդ կետը խմբ. 11.04.19 N 378-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 11.04.19 N 378-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 11.04.19 N 378-Ն)

5. Հիմնադրամի կողմից իրականացված յուրաքանչյուր գործարքի (ձեռքբերման) համար լրացվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Յուրաքանչյուր գործարքի համար լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն նույնական, առանձին-առանձին կնքված ու ստորագրված: Տեղեկանքի սխալ լրացման դեպքում հիմնադրամի կողմից դրա երեք օրինակն էլ ճանաչվում են անվավեր՝ համապատասխան նշում կատարելով դրանց վրա:

(5-րդ կետը խմբ. 11.04.19 N 378-Ն)

6. Հարկային մարմինը հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկանքների պատճեններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանք տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(6-րդ կետը խմբ. 11.04.19 N 378-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 11.04.19 N 378-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգի

                                                        

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _________

 

___ ________________ 200 թ.

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի (այսուհետ՝ համալիր) կառուցման ու համալիրի գործունեության իրականացման համար

 

.............…………………...................................................................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

գրանցված..……………................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեն, ՀՎՀՀ-ը)

 

............................……………..........................................………......................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային

փաստաթղթերը)

 

ձեռք է բերում .............................................................................................................................

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

...................................…………........................................................................................................

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

.........................................................................................................................................................

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ԼԻԱԶՈՐ ԱՆՁ

 

............................................................

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ. (դրոշմակնիք)

                                                              

 

Հավելված N 2

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգի

                                                      

(հավելվածն ուժը կորցրել է 11.04.19 N 378-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2019, N 378-Ն 26.04.2019, N 1087-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան