Գլխավոր տեղեկություն
Номер
N 95-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.2019
Дата вступления в силу
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2019 թվականի N 95-Ա

     

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵԹՈՎՊԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2019 թվականի փետրվարի 11-14-ը գործուղել Եթովպիա (Ադիս Աբեբա)՝ «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU» միջազգային համաժողովին (IFCS) մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի՝ Եթովպիա (Ադիս Աբեբա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

           

2019 թ. փետրվարի 6

Երևան

               

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան