Գլխավոր տեղեկություն
Номер
N 222-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.03.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.03.2019
Дата вступления в силу
20.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2019 թվականի N 222-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II-ՓՈՒԼ 3» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» վարկային համաձայնագրի փոփոխության նամակի ստորագրման առաջարկությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխության նամակը:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 19

Երևան

       

       

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 222-Ա որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

   

Ում: ՎՎԲ «KFW» բանկին

Ֆրանկֆուրտ, Գերմանիա

   

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» 30,000,000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի (BMZ201366343) մասհանման վերջնաժամկետի երկարաձգման հայտի վերաբերյալ փոփոխության նամակի մասին

  

Հարգելի տիկին Ալեռո Ագբողորոմա

    

Սույն հնարավորությունից օգտվելով՝ ուրախությամբ հայտնում ենք մեր երախտագիտությունը ՎՎԲ բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Վարկային համաձայնագրի 3.2-րդ հոդվածի համաձայն մասհանման վերջնաժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:

Կապալառուի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ծրագրի իրականացման լիազորությունների փոխանցման գործընթացից բխող խոչընդոտների պատճառով դեռևս ընթանում է ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների ավարտական փուլը, իսկ շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցութային գործընթացները նախաորակավորման փուլում են։

Միաժամանակ, ծրագրի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ֆինանսական պայմանագրի փոփոխությունը դեռևս չի ստորագրվել։ Ինչպես նաև նախնական հաշվարկներով առաջանում է ծրագրի միջոցների շուրջ 12 մլն եվրո գումարի չափով խնայողություն, որի համար կպահանջվեն լրացուցիչ նախագծահետազոտական և շինարարական աշխատանքներ, որոնք էլ իրատեսորեն հնարավոր կլինի ավարտել 2021 թվականի դեկտեմբերին։

Հաշվի առնելով նշվածը՝ խնդրում ենք Ձեզ դիտարկել Վարկային համաձայնագրի մասհանման վերջնաժամկետը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը երկարաձգելու հնարավորության հարցը:

Միաժամանակ, խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագրային բյուջետավորման համակարգի անցմամբ պայմանավորված՝ 2019 թվականի բյուջետային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կհանդիսանա որպես ծրագրի գծով գլխավոր կարգադրիչ:

Շնորհակալություն ուշադրության համար և ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը:

             

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

    

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան