ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2019 թվականի N 86-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2019 թ. փետրվարի 13
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի N 86 -Ն որոշման |
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Դատական կարգադրիչի ծառայության չի կարող անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի հետևյալ հիվանդություններից որևէ մեկը՝
1) | օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 - F09). |
2) | շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 - F29). |
3) | տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 - F39). |
4) | սովորույթի և հակումների խանգարումներ (F63). |
5) | մտավոր հետամնացություն (F70 - F79). |
6) | հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10 - F19). |
7) | սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40 - F48). |
8) | էպիլեպսիա (G40). |
9) | ուղեղանոթային հիվանդություններ (I60-I69). |
10) | անոթային (վասկուլյար) միելոպաթիաներ (G95.1). |
11) | կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ (A80-A89). |
12) | նյարդային համակարգի այլ դեգեներատիվ հիվանդություններ (G30-G32). |
13) | կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ (G35 - 37). |
14) | միասթենիա (G70.0). |
15) | միոպաթիա (G71.2 - G72). |
16) | նյարդային համակարգի բնածին (զարգացման) արատներ (Q00 - Q07). |
17) | ողնուղեղի վնասվածքի հետևանքներ (T91.3). |
18) | գլխի վնասվածքների հետևանքներ (T90). |
19) | ստորին վերջույթի նյարդի վնասվածքի հետևանքներ (T93.4). |
20) | տուբերկուլյոզի ակտիվ ձևերը (A15 - A19). |
21) | արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով (C97). |
22) | զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (I10). |
23) | սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (I50). |
24) | երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում (N18). |
25) | շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն (E10). |
26) | չարորակ նորագոյացություններ 4-րդ փուլում՝ մետաստատիկ քայքայումով (C00). |
27) | ողնաշարի և կրծքավանդակի ոսկրերի բնածին արատներ (Q76). |
28) | վերջույթների ձեռքբերովի դեֆորմացիա (M20 - M21). |
29) | վերջույթների բնածին բացակայություն (Q71 - Q73). |
30) | վերջույթի ձեռքբերովի բացակայություն (Z89). |
31) | ուղիղ աղիքի և հետանցքի բնածին խուղակ (Q43.6) ուղիղ աղիքի և հետանցքի բացակայությամբ, ատրեզիայով (անանցքություն) և նեղացումով (ստենոզ) (Q42.0, Q42.2). |
32) | վեստիբուլյար (նախադռնային) ֆունկցիայի խանգարում (H81). |
33) | ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (H90). |
34) | տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (H54.0). |
35) | խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80). |
36) | օզենա (գարշահոտ րինիտ) (J31.0): |
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան