ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 43-Ն
ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի N 43-Ն որոշման |
ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ
Պաշտոններ |
Հաստիք-ների թիվը |
Զենքի տեսակ |
Զենքի ձև |
Զենքի քանակ |
Զենքի մոդել |
Ծառայության պետ |
1 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
1 |
Ոստիկանության |
Ծառայության պետի առաջին տեղակալ |
1 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
1 | |
Ծառայության պետի տեղակալ |
1 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
1 | |
Բաժնի պետ |
22 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
22 | |
Բաժնի պետի տեղակալ |
22 |
քաղաքացիական |
գազային |
22 | |
Արագ արձագանքման և վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ |
5 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
5 | |
Արագ արձագանքման և վերլուծական բաժնի առաջատար մասնագետ |
6 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
6 | |
Բաժնի բաժանմունքի պետ |
25 |
քաղաքացիական |
գազային |
25 | |
Ավագ դատական կարգադրիչ (հերթապահ) |
48 |
քաղաքացիական |
գազային |
48 | |
Դատական կարգադրիչ (հերթապահ) |
48 |
քաղաքացիական |
գազային |
48 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի N 43-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ |
Անվանում |
1. |
ձեռնաշղթա |
2. |
ոտնաշղթա |
3. |
ռետինե մահակ |
4. |
էլեկտրահարող սարք |
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան