Գլխավոր տեղեկություն
Номер
N 68-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 09.02.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2019
Дата вступления в силу
10.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

31 հունվարի 2019 թվականի N 68-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիայի 5-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. փետրվարի 8

Երևան

      

     

     

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 31-ի N 68-Լ որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

     

հ/հ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Ակնկալվող արդյունքը

1.

«Հողերի չեզոք դեգրադացիայի իրականացման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հողերի չեզոք դեգրադացիայի նպատակային ցուցանիշների որոշում, հողերի դեգրադացիայի կանխարգելում

ՀՀ բնապահ-պանության նախարարություն,
ՀՀ գյուղատն-տեսության նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2019 թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ստեղծված են համապատասխան նախադրյալներ դեգրադացված հողերի վերականգնման և հողերի հետագա դեգրադացումը նվազագույնի հասցնելու համար

2.

Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիաների միջև առկա սիներգիկ կապերի բացահայտում և համատեղ գործողությունների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Բարձրացնել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիաների իրականացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

2020 թ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործողությունների կրկնություններից խուսափում և նյութական միջոցների տնտեսում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան