Գլխավոր տեղեկություն
Номер
N 314-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.7
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 314-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.

2) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1. Սահմանել հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների վերադարձման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:».

3) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 3-րդ և 7-րդ կետերում նշված դիմումները հարկ վճարողները կարող են ներկայացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. ապրիլի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 314-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 13-ի N 814-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար 2018 թվականի ընթացքում բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված գումարների (այսուհետ՝ պարտավորությունից ավելի վճարված գումարներ) վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով՝ պարտավորությունից ավելի վճարված գումար է համարվում 2018 թվականի ընթացքում արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը գործող դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական հարկի և 2018 թվականի հուլիսի 1-ից հետո գործող դրույքաչափերով հաշվարկված բնապահպանական հարկի գումարի դրական տարբերությունը:

3. Պարտավորությունից ավելի վճարված գումարները վերադարձնում է հարկ վճարողից բնապահպանական հարկի գումարներ գանձած բանկը՝ հարկ վճարողի դիմումի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի (այսուհետ՝ գանձապետարան) կողմից տրված՝ սույն հավելվածին կից N 1 ձևի տեղեկանքի հիման վրա: Հարկ վճարողը դիմումին կից բանկ է ներկայացնում տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և վճարման անդորրագիրը: Հարկ վճարողի դիմումի և սույն կետում նշված տեղեկանքի միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում բանկը հարկ վճարողի դիմումը վերահասցեագրում է գանձապետարան` հետագա ընթացքն ապահովելու նպատակով, միաժամանակ դիմումատուին տեղեկացնելով վերահասցեագրման մասին:

4. Բանկը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կազմում է պարտավորություններից ավելի վճարված գումարները հարկ վճարողներին տվյալ ամսվա ընթացքում վերադարձնելու մասին ամփոփ տեղեկանք՝ սույն հավելվածին կից N 2 ձևին համապատասխան, և այն կազմելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գանձապետարան:

5. Գանձապետարանը պարտավորություններից ավելի վճարված գումարները բանկին փոխանցում է սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ տեղեկանքը գանձապետարանում ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ ամփոփ տեղեկանքում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 314-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանը բանկերին է տրամադրում սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքը:

7. Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով պարտավորությունից ավելի վճարված բնապահպանական հարկի գումարները վերադարձնում է գանձապետարանը` բնապահպանական հարկը վճարողի կողմից գանձապետարան ներկայացված դիմումի հիման վրա: Դիմումի մեջ վճարողը նշում է իր բանկային հաշվեհամարը, որին ենթակա է փոխանցման վերադարձվող գումարը: Դիմումին կից ներկայացվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

__________________________________

__________________________________

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

NN
ը/կ

Տեխզննման կտրոնի համարը

Տրանս-պորտային միջոցի պետհամա-րանիշը

Տրանս-պորտային միջոցի շարժիչի հզորու-թյունը (ձիաուժ)

Տրանս-պորտային միջոցի թողարկ-ման ամսա-թիվը

Բնապահ-պանական հարկի հաշվին մուտքա-գրման ամսաթիվը

Վճարված գումարը
(դրամ)

Վերահաշ-վարկված գումարը (դրամ)

Վերա-դարձման ենթակա գումարը (դրամ)

Ձև N 2

Ա Մ Փ Ո Փ  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

20   ԹՎԱԿԱՆԻ ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ստորև ներկայացվում է ________________________________________ բանկի կողմից վերոնշյալ ամսվա ընթացքում հարկ վճարողներին վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը.

NN
ը/կ

Տեխզննման կտրոնի համարը

Տրանսպոր-տային միջոցի պետհա-մարանիշը

Տրանսպոր-տային միջոցի ձիաուժը

Տրանսպոր-տային միջոցի տարեթիվը

Բնապահպանական հարկի հաշվին մուտքագրման ամսաթիվը

Վերադարձված գումարը
(դրամ)

             
             
           

Ընդամենը՝ գումարը

Հարկ վճարողների 20   թվականի ___________ ամսվա ընթացքում դիմումներով ներկայացված՝ բնապահպանական հարկի պարտավորությունից ավելի վճարված _______________________ դրամը

   (նշել գումարի չափը)  

__________________________________________________________________________________ հաշվից

 

 (գանձապետական հաշվեհամարը և հաշվեհամարի անվանումը, որից գումարը ենթակա է վերադարձման)

 

ենթակա է փոխանցման ______________ բանկում գտնվող N ____________ հաշվեհամարին:

 

Պաշտոնատար անձի ____________________________________________________________

 

 (անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

 

Ամփոփ տեղեկանքը կազմելու ամսաթիվը ______ _______________ 20   թ.