Գլխավոր տեղեկություն
Номер
N 246-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2019-03.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.239
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2019
Дата вступления в силу
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2019 թվականի N 246-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը վերանորոգված վարչական տարածքով ապահովելու համար Երևան քաղաքի Սարմենի փողոցի N 1 շենքի 6-րդ հարկի N 12 հասցեում գտնվող 391.3 քառ. մետր տարածքի կապիտալ վերանորոգման փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2019 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 2,250.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  
2019 թ. մարտի 21
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 246-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2019, N 1263-Ն 03.10.2019, N 246-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան