ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1475/05/14 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1475/05/14 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի մարտի 23-ին
քննարկելով Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) պահանջել է Ռուդոլֆ Հովակիմյանից 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:ՀՀ վարչական դատարանը 19.02.2014 թվականի որոշմամբ արձակել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Հովակիմյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 19.03.2013 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1300501658 որոշմամբ նշանակված և հնգապատկված 50.000 ՀՀ դրամի տուգանքը բռնագանձելուն ուղղված գործողությունները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ․ Սոսյան) (այսուհետ` Դատարան) 28.03.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.04.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի վերաքննիչ բողոքը` Դատարանի 28.03.2014 թվականի «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ, վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.06.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով տասնհինգօրյա ժամկետ սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Դատարանի 17.02.2015 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2015 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր 04.06.2014 թվականի և 09.07.2014 թվականի որոշումներում վկայակոչել է նշված նորմը, որն էլ դրվել է 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման հիմքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու մասին» որոշման և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ՎԴ/1475/05/14 գործով 22.04.2014 թվականի որոշման՝ նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու մասին» որոշումը և/կամ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.06.2014 թվականի թիվ ՎԴ3/1632/05/14 գործով որոշումը, կամ վարույթ ընդունել և քննել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով 22.04.2014 թվականի որոշման դեմ» վճռաբեկ բողոքը, այն է՝ բեկանել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով 22.04.2014 թվականի որոշումը` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին», վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 28.03.2014 թվականի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասը, Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը 09.07.2014 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.06.2014 թվականի որոշմամբ որպես Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը, որոշմամբ արձանագրված սխալները վերացրել է մասնակի, մասնավորապես՝ վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, և կրկին նույն հիմքով է ներկայացրել վճռաբեկ բողոքը, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման առանց քննության թողնված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Նման պայմաններում անդրադառնալով թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքերով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, չի կիրառել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 30.11.2006 թվականի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» կանոնադրության 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ, 134-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ և 134-րդ հոդվածները մեկնաբաներ՝ հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի՝ ՀՀ Սահմանադրության դրույթներն ու սկզբունքները, ինչպես որ դա պահանջում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն 86-րդ հոդվածի 2-րդ մասը.
Գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ և 134-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 21.12.2007 թվականի թիվ ՍԴՈ-722 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին։ ՀՀ սահմանադրական դատարանի 21.12.2007 թվականի թիվ ՍԴՈ-722 որոշումը կայացնելու պահին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէր, որ իրավական դիրքորոշումը, նորմի սահմանադրաիրավական բացահայտված բովանդակությանը պետք է շարադրվի նաև որոշման եզրափակիչ մասում, ուստի, թեև նորմի սահմանադրաիրավական բացահայտված բովանդակությունը շարադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում, սակայն դա հիմք է սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։
Միաժամանակ գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի որոշման մեջ առկա է առերևույթ դատական սխալ. վերաքննիչ բողոքին կցված՝ ՀՀ ոստիկանությանն առաքելը հավաստող փաստաթուղթը չի դիտել որպես բողոքի պատճենը դատավարության մասնակցին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն առաքելը հավաստող փաստաթուղթ, որն ազդել է գործի ելքի վրա։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1475/05/14 գործով 22.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»։
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով Վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ և 134-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը ՀՀ սահմանադրական դատարանի 21.12.2007 թվականի թիվ ՍԴՈ-722 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասելու հանգամանքը, սակայն բավարար չի հիմնավորել դրանց ու բողոքարկվող որոշման ենթադրյալ հակասող մասերը, չի կատարել բավարար համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և վերոնշյալ դատական ակտերում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ: Հետևաբար բերված բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս հիմնավորված չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.07.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Ռ. Հակոբյան Ն. Տավարացյան
Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Գ. հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|