ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2019 թվականի N 180-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով՝
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.փետրվարի 26-ի N 180-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Առաքելյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Ուդումյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն |
Ա. Մինասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ |
Ն. Սարգսյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.02.2020, N 237-Ա | 22.02.2020, N 180-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|