Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-17-Ն-4
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.03.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.253
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
18.03.2019
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
18.03.2019
Дата вступления в силу
28.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-17-Ն-4

2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի փետրվարի 21-ի թիվ ՆՀ-47-Ա, փետրվարի 22-ի թիվ ՆՀ-48-Ա, փետրվարի 26-ի թիվ ՆՀ-49-Ա հրամանագրերը և Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 14-ի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04, փետրվարի 25-ի թիվ ԲԴԽ-13-Ո-46, մարտի 4-ի թիվ ԲԴԽ-14-Ո-52 և թիվ ԲԴԽ-14-Ո-55 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 18-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խաչատրյան Արմեն Տարիելի» բառերը հանել.

2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելքումյան Արայիկ Միխայիլի» բառերը հանել, իսկ «Մասնագիտացում» սյունակից հանել «/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը.

3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 20-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը.

4) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 43-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը.

5) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 45-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Արաբկիր» բառով, «Դատավոր» սյունակը լրացնել «Տաշչյան Մարինա Գևորգի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «Քաղաքացիական» բառից հետո լրացնել «/Օտարերկրյա արբիտրաժի վճիռները ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործեր/» բառերը.

6) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Սարգսյան Գագիկ Քերոբի» բառերը հանել.

7) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հովհաննիսյան Արմեն Արտաշեսի» բառերով.

8) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակի «Գագիկյան Գուրգեն Սողոմոնի» բառերը հանել.

9) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ուլիխանյան Սյուզաննա Սուրենի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Գ. Հարությունյան

 

2019 թ. մարտի 18

ք. Երևան