Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 221-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.01.15/2(638) Հոդ.19
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.12.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.12.2018
Дата вступления в силу
25.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 221-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 256-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգն ու մասնագիտական համապատասխանության չափանիշները,

հիմք ընդունելով «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրո­նական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները» Կանոնակարգ 6/05-ը՝ համաձայն Հավելվածի (այսուհետ՝ Կանոնակարգ 6/05):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետու­թյան կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Ապահովված հիփոթե­քա­յին պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանելու մասին» թիվ 256-Ն որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05


ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապա­հովման միջոցների հսկողի (այսուհետ՝ հսկող) որակավորման կարգն ու մասնագիտական համապա­տասխանության չափանիշները, որակավորման վկայականի տրամադրման կարգն ու պայմանները։

2. Սույն կանոնակարգով սահմանված դիմումները և կից փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով։

3. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

4. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)՝ ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, սույն կանոնակար­գով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

Դիմող ընկերության անվանումը

գծիկ

Փաստաթղթի տեսակը

գծիկ

Փաստաթղթի բովանդակությունը (12 նիշի սահմաններում)

գծիկ

ամսաթիվ` օօաատտ ֆորմատով

կետ

ֆայլի ընդլայնումը

օրինակ

ԱԲԳ

_

դիմում

_

Որակ. վկ. տրամադրում

_

250918

.

pdf

5. Եթե հսկողն իրավաբանական անձ է, ապա սույն կանոնակարգով սահմանված որակավորման վկա­յականը տրվում է իրավաբանական անձի՝ սույն կանոնակարգի 2-րդ գլխով նախատեսված պա­հանջներից առնվազն մեկին բավարարող համապատասխան աշխատակցին։

 

ԳԼՈՒԽ 2
ՀՍԿՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

6. Հսկողը պետք է բավարարի որակավորման հետևյալ պահանջներից առնվազն մեկին.

1) Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ,

2) Սի-Այ-Էյ (CIA) որակավորման երկու մակարդակ,

3) Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակ,

4) Սի-Այ-Էս-Էյ (CISA) որակավորում:

 

ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հսկողին որակավորման վկայական տրամադրելու համար ապահովված հիպոտեկային պար­տատոմսեր թողարկողը (այսուհետ՝ թողարկող) Կենտրոնական բանկ է ներկայացնում՝

1) դիմում-տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված պահանջներից առնվազն մեկին բավարարե­լը հավաստող փաստաթղթեր։

8. Սույն կանոնակարգի Հավելված 2-ով նախատեսված որակավորման վկայականը Կենտրոնա­կան բանկն էլեկտրոնային եղանակով տրամադրում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատես­ված փաստաթղթերը ստանալուց տասն աշխատանքային օրվա ընթացքում:

9. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին (փոստերին) չստանալու դեպքում թողարկողը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոս­տի հասցեն, որով ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

10. Կենտրոնական բանկը կարող է մերժել հսկողի որակավորման վկայականի տրամադրումը, եթե հսկողի որակավորման վկայական ստանալու համար դիմած անձը նախորդ երեք տարիների ընթաց­քում զրկվել է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որևէ որակավորման վկայականից:

11. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է թողարկողին և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայաց­վում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնե­լու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ դիմումի մերժ­ման համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման Հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ-ՏԵՂԵԿԱՆՔ


ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

____________________________-ին

 

Հարգելի _________________________________

Խնդրում եմ __________________________________________________________________ տրամադրել

(հսկողի թեկնածուի անունը, ազգանունը)

որակավորման վկայական:

 

Ստորև ներկայացվում է հսկողի թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկողի վերաբերյալ տվյալները

(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի հսկող դուք պետք է հանդիսանաք)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը

1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

2. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի վերաբերյալ տվյալներ

Լրացվում է ֆիզիկական անձ հսկողի, իրավաբանական անձ հսկողի աշխատակցի համար

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Նշեք՝

o Անձնագրի տվյալները

o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)

2.3 Նշեք՝

o հանրային ծառայության համարանիշը

o հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու տեղեկանքի համարը

o կիրառելի չէ

2.4 Իրավաբանական անձ հսկողի համար նաև

o իրավաբանական անձի գտնվելու/գործունեության վայրը

o ՀՎՀՀ

3. Հավաստիացնում եմ, որ

ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական, գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության

բ. հսկողը (իրավաբանական անձ հսկողի դեպքում՝ նաև իրավաբանական անձ հսկողի աշխատակիցը) թողարկողից անկախ է

գ. հսկողը համապատասխանում է ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հսկողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Ամսաթիվ (օր/ամիս/տարի)

Թողարկողի կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն

Ամրակցեք ստորագրության նմուշը

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման Հավելվածի

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

ԴԻՄԵՐԵՍ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N

Սույն վկայականը տրվում է

_______________________ -ին
Անուն, ազգանուն

__________________________________________________
(հանրային ծառայությունների համարանիշ,
իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)

ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հսկողի պաշտոնում աշխատելու համար:

Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________

                                                     (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև _______________________________________

                                (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը)

որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ___________________________________

«___» _____________20  թ.:

ԴԱՐՁԵՐԵՍ

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

 

Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայականի տրման հիմք չէ: