Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-469-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (08.06.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.563
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
31.05.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.05.2017
Дата вступления в силу
08.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հաստատել 2016 թվականի մայիսի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ծառայողական ու քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. մայիսի 31

Երևան

ՆՀ-469-Ն