Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.01.16/4(1457) Հոդ.23
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2019
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.01.2019
Дата вступления в силу
26.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2019 թվականի N 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 7.2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային եղանակով դիմորդը դիմումի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժնում «տրամադրող գերատեսչության» ենթաբաժնի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կամ «գործունեության այլ բնագավառներ» նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում» կամ «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորում» համապատասխան մասնագիտական ուղղությունը, ինչպես նաև նշում ֆիզիկական անձ` հայտատուի տեսակը և լրացնում դիմումը` համաձայն N 1 ձևի:».

2) 12-րդ կետը «պատահական ընտրությամբ» բառերից հետո լրացնել «՝ հանձնաժողովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ։» բառերով.

3) NN 1, 2 և 3 ձևերում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունվարի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան