Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 50-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2018-11.02.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.2
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
09.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 50-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 169-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 169-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 50-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18160

 

 

Տողի հա-մարը

Վարչական իրա-վախախտումնե-րի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու-
թյան օրենսգրքի հոդվածի համարը

Հայտնաբեր-ված վարչա-կան իրավա-խախտում-ների քանակը, միավոր

Անձանց թվա-քանակը, որոնց վերաբերյալ կայացվել են որոշումներ (վճիռներ),
մարդ

այդ թվում` կայացվել են որոշումներ (վճիռներ)

վարչական
տույժերի ենթարկե-լու մասին

որոշում-ների ժամանա-կավոր կասեցում

վարչական գործի վարույթի կարճման` կապված

հասարակական կազմակերպու-թյան, աշխատան-քային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման հետ

դատախազին նախա-քննական կամ հետա-քննական մարմնին նյութերի հանձնման հետ

այլ հանգա-մանքների հետ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

6.

               

7.

               

8.

               

9.

               

10.

               

11.

               

12.

               

13.

               

14.

               

15.

               

16.

               

17.

               

18.

               

19.

               

20.

               

21.

               

Ընդամենը

             

Կիրառվել են վարչական տույժեր (սյունակ 5-ից)

Տուգանքի գումարը,
հազ. դրամ

Վաղեմության ժամկետն անցնելու կապակցու-թյամբ չկա-տարված որո-շումների
(վճիռների) քանակը

կարգապա-հական

նախազգու-շացում

տուգանք

առարկայի բռնագրա-վում

առարկայի հատուց-մամբ վերցնելը

հատուկ իրավուն- քից
զրկում

ուղղիչ աշխա-տանք

վարչա-
կան
կալանք

նշանակվել
է

գանձվել
է

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

Ղեկավար`

 __________________

 

  __________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`

 

 __________________

   

 __________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     
     

« _ _ »_______20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 50-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև 1-վի (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մարտի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

 5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ 2-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի համարը:

7. Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը լրացվում է սյունակ 3-ում: Եթե որևէ իրավախախտման վերաբերյալ վարույթը հաշվետու տարում չի ավարտվել, ապա այն նշվում է միայն սյունակ 3-ում:

8. Անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել են որոշումներ, լրացվում է սյունակ 4-ում:

9. Սյունակ 5-ում լրացվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական տույժի ենթարկելու մասին որոշում է կայացվել, սյունակ 6-ում լրացվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ կայացված որոշումները ժամանակավոր կասեցվել են, իսկ 7-9 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ վարչական գործի վարույթի կարճման որոշում է կայացվել կապված հասարակական կազմակերպության, աշխատանքային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման (սյունակ 7), դատախազին, նախաքննական կամ հետաքննական մարմնին նյութերի հանձնման (սյունակ 8) և այլ հանգամանքների հետ (սյունակ 9):

10. 10-17 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր ըստ տեսակների: Եթե նշանակված տույժի հետ միասին կիրառվել է նաև որևէ լրացուցիչ վարչական տույժ, ապա 10-17 սյունակներում դրանք ցույց են տրվում հիմնական վարչական տույժի հետ միասին:

11. Սյունակներում 18-19-ում բերվում են համապատասխանաբար նշանակված և գանձված տուգանքների գումարները, այդ թվում անցած հաշվետու ժամանակաշրջանում նշանակված, ներկա հաշվետու ժամանակաշրջանում վճարված գումարները:

12. Սյունակ 20-ում բերվում է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ չկատարված որոշումների քանակը:

13. Սյունակ 4-ի տվյալները հավասար են 5, 6, 7, 8, 9 սյունակների գումարային արժեքին:

14. Սյունակ 5-ի տվյալները հավասար են 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 սյունակների գումարային արժեքին: