Գլխավոր տեղեկություն
Номер
N 1535-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2018-28.11.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.12.27/95(1453).1 Հոդ.1292.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
27.12.2018
Дата вступления в силу
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1535-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասը, 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 5.705.000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցներն օգտագործելու նպատակով գանձապետարանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվամբ բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով` վճարահաշվարկային սպասարկումը կատարելու համար.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա մնացորդային գումարը փոխանցել բյուջեի միջոցների տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական համապատասխան հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը.

2) բնակարանային ապահովության իրավունք ունեցող և օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցների հաշվին բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ կարգավորումներ նախաձեռնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. դեկտեմբերի 27
Երևան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2024, N 1974-Ն 14.12.2024, N 1535-Ն
29.09.2022, N 1503-Ն 30.09.2022, N 1535-Ն
26.11.2020, N 1887-Ն 28.11.2020, N 1535-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան