Գլխավոր տեղեկություն
Номер
N 182-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.03.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.03.20/20(1473) Հոդ.215
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2019
Дата вступления в силу
21.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 10 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 10 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 7-ի N 182-Ն որոշման

 

«Հավելված N 10
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման

 

Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։

2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։

 

II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

 

3. Գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`

 

Թռչնատեսակը,
սեռահասակային խումբը

Հասակը

Կորստի չափը գլխաքանակի
նկատմամբ (տոկոսներով)

տեղափոխում

պահպանում

Ձվատու կրոսս հավեր

 

արդյունաբերական հոտի մատղաշ

1-7 օր

3.0

5.0

1-22 շաբաթական

-

4.0

23-80 շաբաթական

-

5.0

Մսատու կրոսս հավեր

 

մսատու մատղաշ (բրոյլեր)

1-7 օր

3.0

2.0

1-7 շաբաթական
(հատակային պահվածք)

-

5.0

1-7 շաբաթական
(վանդակային պահվածք)

-

5.0

1-10 շաբաթական
(հատակային պահվածք)

-

7.0

մայրական հոտի նորոգման մատղաշ

1-7 օրական

3.0

5.0

1-7 շաբաթական

-

6.0

8-19 շաբաթական

-

3.0

20-26 շաբաթական

-

2.0

հասակավոր հավեր

-

-

5.0

Ձվատու կրոսս հավեր

 

մայրական հոտի նորոգման մատղաշ

1-7 օրական

3.0

5.0

1-4 շաբաթական

-

4.0

5-9 շաբաթական

-

3.0

10-17 շաբաթական

-

2.0

18-22 շաբաթական

-

2.0

հասակավոր հավեր

-

-

5.0

Հնդկահավեր

 

ծնողական ձևերի մատղաշ

1-7 օրական

-

5.0

նորոգման մատղաշ

1-17 շաբաթական

-

10.0

18-33 շաբաթական

-

3.0

մսատու մատղաշ

1-16 շաբաթական

-

8.0

Լորեր

 

աճեցման մատղաշ

1-7 օրական

2.0

5.0

նորոգման մատղաշ

1-7 շաբաթական

-

5.0

մսատու մատղաշ

1-8 շաբաթական

-

5.0

հասակավոր լոր

-

-

5.0

Բադեր և սագեր

1-7 օրական

3.0

7.0

1-8 շաբաթական

-

5.0

9-21 շաբաթական

-

3.0

22-26 շաբաթական

-

3.0

հասակավոր բադեր և սագեր թեթև և ծանր (կրոսս)

-

-

6.0

Խայտահավեր

 

աճեցման մատղաշ

1-7 օրական

3.0

7.0

նորոգման մատղաշ

1-30 շաբաթական

-

5.0

մսատու մատղաշ

1-12 շաբաթական

-

5.0

հասակավոր խայտահավ

-

-

5.0

Ջայլամներ

 

աճեցման մատղաշ

1-7 օրական

2.0

4.0

նորոգման մատղաշ

1-30 շաբաթական

-

3.0

մսատու մատղաշ

1-12 շաբաթական

-

3.0

հասակավոր ջայլամներ

-

-

2.0

III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

 

4. Գյուղատնտեսական թռչունների հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`

 

Թռչնատեսակը,
սեռահասակային խումբը

Հասակը

Կորստի չափը
հարկադիր սպանդից (տոկոս)

Ձվատու ուղղության (կրոսս) հավեր

 

արդյունաբերական հոտի մատղաշ

5-9 շաբաթական

8.0

10-17 շաբաթական

3.0

18-22 շաբաթական

3.0

23-80 շաբաթական

20.0

մայրական հոտի նորոգման մատղաշ

5-9 շաբաթական

10.0

10-17 շաբաթական

4.0

18-22 շաբաթական

5.0

հասակավոր հավեր

-

5.0

Մսատու ուղղության (կրոսս) հավեր

 

մսատու մատղաշ (բրոյլեր)

1-8 շաբաթական
(հատակային)

8.0

1-7 շաբաթական
(վանդակային պահվածք)

7.0

մայրական հոտի նորոգման մատղաշ

8-19 շաբաթական

6.0

20-26 շաբաթական

4.0

հասակավոր հավեր

-

6.0

Հնդկահավեր

 

մատղաշ

1-17 շաբաթական

10.0

18-33 շաբաթական

4.0

Լորեր

 

մատղաշ

1-8 շաբաթական

5.0

հասակավոր

-

3.0

Բադեր և սագեր

 

նորոգման մատղաշ և մսատու (կրոսս) բադեր և սագեր

1-8 շաբաթական

10.0

9-21 շաբաթական

6.0

22-26 շաբաթական

6.0

հասակավոր բադեր և սագեր

-

4.0

Խայտահավեր

 

մատղաշ

1-8 շաբաթական

8.0

հասակավոր

-

2.0

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան