Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.03.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հոդ.74
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.02.2019
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.02.2019
Дата вступления в силу
16.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 փետրվարի 2019 թվականի

թիվ 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ-150», «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ», «ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ-150», «ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎ-125», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿ», «ԿՈՄԻՏԱՍ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2019 թվականի մարտի 22-ից շրջանառության մեջ դնել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:

2. 2019 թվականի մայիսի 16-ից շրջանառության մեջ դնել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

3. 2019 թվականի մայիսի 31-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը:

4. 2019 թվականի օգոստոսի 22-ից շրջանառության մեջ դնել «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը:

5. 2019 թվականի սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

6. 2019 թվականի սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

7. Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2019 թ. փետրվարի 28

Երևան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի փետրվարի 27-ի

թիվ 26-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Ներքևի մասում թողարկման տարեթիվն է «2019» և անվանական արժեքը «10000 ԴՐԱՄ», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Հուշադրամի դարձերեսին Գ. Գյուլբենկյանի դիմանկարն է և նրա ստորագրությունը: Աջ մասում բարերարի ծննդյան և մահվան տարեթվերն են՝ «1869-1955», շրջագծով «ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ» և «GALOUSTE GULBENKIAN» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 
 

 Անվանական արժեքը

 10000 դրամ

 Մետաղը/հարգը

 ոսկի 9000

 Տրամագիծը

 22,0 մմ

 Քաշը

 8,6 գ

 Որակը

 պրուֆ

 Դրամաշուրթը

 ատամնավոր

 Քանակը

 1000 հատ

 

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_19169

 

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ գիտնականներին նվիրված հուշակոթողի հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանում): Ձախից և աջից «SCIENTIA POTENTIA EST» և «1000 ԴՐԱՄ» ուղղահայաց մակագրություններն են: Ներքևի մասում «2019» թողարկման տարեթիվն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսին «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակն է ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի ֆոնին: Մակագրություններն են՝ «100», «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» և «YEREVAN STATE UNIVERSITY»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

 արծաթ 9250

Տրամագիծը

40,0 մմ

Քաշը

33,6 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

500 հատ

 

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_19170

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Վ. Մախոխյանի «Կապրի կղզու ափերը» կտավից դրվագ: Ձախ վերին մասում ՀՀ զինանշանն է, ստորին մասում՝ անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ»: Ստորին եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը՝ «2019»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վ. Մախոխյանի դիմանկարը և նկարչի «Անհանգիստ ծովը. Ափ» կտավից դրվագ: Մակագրություններն են՝ «ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ», «VARTAN MAHOKIAN» և «150 ամյակ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

100 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Տրամագիծը

28,0 x 40,0 մմ

Քաշը

28,28 գ

Որակը

լավացված

Դրամաշուրթը

հարթ

Քանակը

500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_19172

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Իսակովի «Ծովակալ Իսակով» ֆրեգատը, ծովակալի ուսադիրի աստղ, նավագնացի դանակի վրա պատկերված նավը և խարիսխը: Վերին կենտրոնական մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2019», իսկ ստորին մասում անվանական արժեքը՝ «1000 դրամ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:

 

Հուշադրամի դարձերեսին Հ. Իսակովի դիմապատկերն է, նավագնացի դանակի և գրքերի հատվածներ: Մակագրություններն են՝ «АДМИРАЛ И. С. ИСАКОВ», «ԾՈՎԱԿԱԼ Հ. Ս. ԻՍԱԿՈՎ», «125 ամյակ», «1894-1967»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Տրամագիծը

40,0 մմ

Քաշը

33,6 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_19193

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրանմուշներից մի քանիսը: Կենտրոնական մասում անվանական արժեքի մակագրությունն է՝ «1000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը՝ «2019»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «CENTRAL BANK OF ARMENIA» մակագրություններն են:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանշանը և հայկական զարդանախշ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ», «THE 100TH ANNIVERSARY OF THE HISTORY MUSEUM OF ARMENIA», «100 ԱՄՅԱԿ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Տրամագիծը

40,0 մմ

Քաշը

33,6 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_19201

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Կոմիտասի ճեպանկարներից և Կոմիտասի նոտագիր և խազագիր ստեղծագործությունը՝ «Ազգային օրհներգ»: Վերին մասում թողարկման տարեթիվն է՝ «2019», ստորին կենտրոնական մասում՝ անվանական արժեքի մակագրությունն է՝ «1000 դրամ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Կոմիտասի հուշարձանից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի), արագիլ, նոտաներ, խազեր և երգահանի ձեռքերը: Աջ մասում Գևորգյան ճեմարանի ուրվագիծն է, Կոմիտասի ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1869» և «1935»: Մակագրություններն են՝ «ԿՈՄԻՏԱՍ», «KOMITAS» և «150»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Տրամագիծը

40,0 մմ

Քաշը

33,6 գ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

500 հատ

 

Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_19202