Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 48-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2019-09.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.10
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 48-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1 թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 184-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18672

 

 1. Թանգարանի ֆոնդերը

 միավոր

Տողի հա-մարը

Ցուցանմուշների տեսակները

Հիմնական ֆոնդերի քանակը

դրանցից` ցուցադրվել են հաշվետու տարում

Գիտական մշակում անցած առարկաների քանակը

Վերականգնման ենթակա առարկաների քանակը

Վերականգնված առարկաների քանակը հաշվե- տու տարում

ընդամենը

այդ թվում`

մշտական ցուցադրու-թյուններ

ժամանա-կավոր ցու-ցադրություն

այլ նպատակ-
ներով

թանգարա-նից դուրս

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

101

Ընդամենը                  

102

այդ թվում` գեղանկարչության առարկաներ

                 

103

գծանկարներ

                 

104

քանդակներ

                 

105

կիրառական արվեստի առարկաներ

                 

106

նումիզմատիկայի առարկաներ

                 

107

հնագիտական առարկաներ

                 

108

կենցաղի և ազգա-գրական առարկաներ

                 

109

լուսանկարներ

                 

110

փաստաթղթեր

                 

111

այլ առարկաներ

                 

 2. Ցուցադրական աշխատանք

Հաշվետու տարում բացված ժամանակավոր ցուցադրությունների քանակը

այդ թվում`

թանգարանում

թանգարանից դուրս

սեփական ցուցանմուշներով

այլ կազմակերպության ցուցանմուշներով

հանրապետությունում

հանրապետությունից դուրս

1

2

3

4

5

         

 

 3. Զանգվածային աշխատանքներ

Այցելուների համար բաց օրերի
քանակը

Այցելուների ընդհանուր թվաքանակը,
մարդ

այդ թվում`

Էքսկուրսիաների ընդհանուր քանակը,
միավոր

Դասախոսու-թյունների ընդհա-նուր քանակը, միավոր

վճարովի

անվճար

անհատներ

էքսկուրսանտներ

ընդամենը

նրանցից` սովորողներ

ընդամենը

նրանցից` սովորողներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

 

 4. Թանգարանային շենքեր և շինություններ

Թանգարանի շենքի մակերեսը, քառ. մ

այդ թվում`

Թանգարանի շինությունների
քանակը, միավոր

ընդամենը

այդ թվում` բացօթյա

մշտական ցուցադրության

ժամանակավոր ցուցադրության

ֆոնդարան-
ների

վերականգնման արվեստանոցների

լուսանկարչական լաբորատորիաների

ընդամենը

դրանցից ենթակա են կապիտալ վերանորոգման

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 մարդ

Թանգարանի աշխա-
տողների ընդհանուր թվաքանակը

այդ թվում`

բարձրագույն կրթությամբ

գիտական անձնակազմը

էքսկուրսավարներ

նկարիչ վերականգնողներ

ընդամենը

նրանցից` ըստ որակավորման կարգի

ընդամենը

նրանցից` ըստ որակավորման կարգի

I

II

III

բարձրագույն կարգ

I

II

III

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

հազ. դրամ

Ֆինանսական միջոցների առկայությունը

Ֆինանսական ծախսեր

Ֆինանսական միջոցների
մնացորդը տարեվերջին

ընդա-
մենը

այդ թվում`

ընդա-
մենը

այդ թվում`

մնացորդը
տարե-սկզբին

ընթացիկ տարվա մուտքերը

նյու-թա-կան ծախ-սեր

ոչ նյութա-կան ծառա-յություն-ների վճարում-ներ

գոր-ծուղ-ման ծախ-սեր

աշխա-տա-վարձ և դրան հա-վա-սա-րեց-ված
վճա-րում-ներ

հիմնա-վերանո-րոգման,
սարքա-վորում-ների և գույքի ձեռքբեր-ման

այլ ծախսեր

ընդամենը

այդ թվում`

բյուջեից (պետական
և
համայն-քային)

բնակչությանը մատուց-ված ծառայություն-
ներից

նվիրա-տվություն-ներ

վար-ձակա-լությու-նից

այլ եկա-մուտ-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               

 

7. Տեղեկանք

1) Թանգարանի բնույթը _____________________

2) Գերատեսչական ենթակայությունը ______________________

 

Ղեկավար՝

___________________

_________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)՝


___________________


_________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

« __»__________ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են թանգարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖՈՆԴԵՐԸ

 

6. Այս բաժնում բերվում են թանգարանների ֆոնդերի մասին տվյալներ` թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերին համապատասխան:

7. Տող 101-ի սյունակ 1-ում բերվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

8. Տողեր 102-110-ում բերվում են թանգարանային առարկաների տեսակները: Թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում, իսկ տող 111-ում հաշվառվում է թանգարանային այն առարկաները, որոնք չեն ընդգրկվել մյուս տեսակներում:

9. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը:

10. Սյունակ 5-8-ում բերվում են տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակները:

11. Սյունակ 9-ում բերվում է հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների:

12. Սյունակ 10-ում բերվում է վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

13. Սյունակ 11-ում բերվում է հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:

 

III. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

14. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարում թանգարանի կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունների քանակը, որից առանձնացվում են թանգարանում` սեփական ցուցանմուշներով (սյունակ 2), այլ կազմակերպության ցուցանմուշներով (սյունակ 3) և թանգարանից դուրս` հանրապետությունում (սյունակ 4), հանրապետությունից դուրս (սյունակ 5) կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակը:

 

IV. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

15. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար:

16. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի այցելուների ընդհանուր թվաքանակը:

17. Սյունակ 3-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք մուտքի համար վճարել են: Այն հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

18. Սյունակ 4-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք թանգարանի մուտքի համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն):

19. Սյունակ 9-ում բերվում է թանգարանում անցկացված էքսկուրսիաների ընդհանուր քանակը:

20. Սյունակ 10-ում բերվում է թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների քանակը (թանգարանում և թանգարանից դուրս):

 

V. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

21. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքի մակերեսը: Ընդհանուր տարածքի մեջ ներառվում են մշտական (սյունակ 3) և ժամանակավոր (սյունակ 4) ցուցադրությունների, ֆոնդադարանների (սյունակ 5), ծառայողական նպատակների համար առանձնացված տարածքները (սյունակներ 6-7): Թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների օժանդակ տարածքներն այս տվյալի մեջ չեն մտնում (դա վերաբերում է նաև բացօթյա թանգարաններին, թանգարան-արգելոցներին և զբոսայգի-համալիրներին):

22. Սյունակ 2-ում բերվում է բացօթյա թանգարանների տարածքը:

23. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի զբաղեցրած կառույցների (կառույցի) քանակը, որոնցից սյունակ 9-ում առանձնացվում է կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:

 

VI. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

24. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը: Եթե թանգարանում կան աշխատողներ, որոնք վճարվում են թանգարանի հատուկ միջոցների հաշվին, ապա նրանց թվաքանակը նույնպես հաշվառվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակում:

25. Սյունակ 2-ում բերվում է բարձրագույն կրթություն ունեցող թանգարանի աշխատակիցների թվաքանակը:

26. Սյունակ 3-ում բերվում է թանգարանի գիտական անձնակազմի թվաքանակը, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների վարիչները, գիտական աշխատողները:

27. Սյունակ 4-ում բերվում է թանգարանի էքսկուրսավարների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 5-7–ում` ըստ որակավորման կարգի:

28. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի նկարիչ վերականգնողների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 9-12-ում` ըստ որակավորման կարգի:

 

VII. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

29. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

30. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

31. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

32. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

33. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 14-ում բերվում է թանգարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:

34. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: