Գլխավոր տեղեկություն
Номер
N 1442-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
18.12.2018
Дата вступления в силу
19.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1442-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

        

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան