Գլխավոր տեղեկություն
Номер
N 1074-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.15/55(1068) Հոդ.909
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2014
Дата вступления в силу
25.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1074-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.11.18 N 1420-Ն)

 

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների միասնական կարգավորումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ., լրաց. 29.11.18 N 1420-Ն)

 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:

(որոշումը փոփ. 29.11.18 N 1420-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 7
Երևան