Գլխավոր տեղեկություն
Номер
N 1547-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
27.12.2018
Дата вступления в силу
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1547-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով հատկացնել 23,510.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 27.12.18 N 1546-Ն)

          

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

       

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

     

    

        

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1547-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվող գումարները՝ ըստ մարմինների

 

Մարմնի անվանումը

Հատկացվող գումարի չափը
(հազ. դրամ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ

1,299.6

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

233.5

ՀՀ առողջապահության նախարարություն

310.9

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

3,852.0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

321.4

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

264.6

ՀՀ դատախազություն

331.4

ՀՀ ոստիկանություն

10,716.7

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն

496.0

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն

5,684.1

         

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան