ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1338-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ NN 4 ԵՎ 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ (ԱՐԱԲԿԻՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ) ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ)» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում (Արաբկիրի վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներ)» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը՝ համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի։
2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։
3. «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում (Արաբկիրի վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներ)» ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատողին կատարվող կանխավճարները՝ ելքերը («Շենքերի և շինությունների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով) իրականացվելու են առանց համապատասխան հիմնավորող փաստաթղթերի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. նոյեմբերի 30 Երևան |
նոյեմբերի 22-ի N 1338-Ն որոշման (հավելվածը փոփ. 27.12.18 N 1546-Ն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2018, N 1546-Ն | 14.02.2019, N 1338-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|