Գլխավոր տեղեկություն
Номер
N 86-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.02.20/13(1466) Հոդ.120
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.02.2019
Дата вступления в силу
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2019 թվականի N 86-Ն

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 13
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 6-ի N 86-Ն որոշման

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Դատական կարգադրիչի ծառայության չի կարող անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի հետևյալ հիվանդություններից որևէ մեկը՝

 

1) օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 - F09).
2) շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 - F29).
3) տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 - F39).
4) սովորույթի և հակումների խանգարումներ (F63).
5) մտավոր հետամնացություն (F70 - F79).
6) հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10 - F19).
7) սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40 - F48).
8) էպիլեպսիա (G40).
9) ուղեղանոթային հիվանդություններ (I60-I69).
10)  անոթային (վասկուլյար) միելոպաթիաներ (G95.1).
11)  կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ (A80-A89).
12)  նյարդային համակարգի այլ դեգեներատիվ հիվանդություններ (G30-G32).
13)  կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ (G35 - 37).
14)  միասթենիա (G70.0).
15)  միոպաթիա (G71.2 - G72).
16)  նյարդային համակարգի բնածին (զարգացման) արատներ (Q00 - Q07).
17)  ողնուղեղի վնասվածքի հետևանքներ (T91.3).
18)  գլխի վնասվածքների հետևանքներ (T90).
19)  ստորին վերջույթի նյարդի վնասվածքի հետևանքներ (T93.4).
20)  տուբերկուլյոզի ակտիվ ձևերը (A15 - A19).
21)  արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով (C97).
22)  զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (I10).
23)  սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (I50).
24)  երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում (N18).
25)  շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն (E10).
26)  չարորակ նորագոյացություններ 4-րդ փուլում՝ մետաստատիկ քայքայումով (C00).
27)  ողնաշարի և կրծքավանդակի ոսկրերի բնածին արատներ (Q76).
28)  վերջույթների ձեռքբերովի դեֆորմացիա (M20 - M21).
29)  վերջույթների բնածին բացակայություն (Q71 - Q73).
30)  վերջույթի ձեռքբերովի բացակայություն (Z89).
31)  ուղիղ աղիքի և հետանցքի բնածին խուղակ (Q43.6) ուղիղ աղիքի և հետանցքի բացակայությամբ, ատրեզիայով (անանցքություն) և նեղացումով (ստենոզ) (Q42.0, Q42.2).
32)  վեստիբուլյար (նախադռնային) ֆունկցիայի խանգարում (H81).
33)  ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (H90).
34)  տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (H54.0).
35)  խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80).
36)  օզենա (գարշահոտ րինիտ) (J31.0):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան