Գլխավոր տեղեկություն
Номер
N 180-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (27.02.2019-22.02.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2019
Дата вступления в силу
27.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

26 փետրվարի 2019 թվականի N 180-Ա

    

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով՝

1) ստեղծել աշխատանքային խումբ.

2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. փետրվարի 26

Երևան

    

      

    

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

փետրվարի 26-ի N 180-Ա

որոշման

    

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

     

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

       

Մ. Առաքելյան

- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ժ. Անդրեասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Ուդումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ

Ն. Սարգսյան

- ՀՀ վարչապետի օգնական

            

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.02.2020, N 237-Ա 22.02.2020, N 180-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան