Գլխավոր տեղեկություն
Номер
N 46-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.01.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.01.2019
Дата вступления в силу
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

17 հունվարի 2019 թվականի N 46-Ա

   

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Կրթության համաշխարհային ֆորում 2019-ին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունվարի 21-24-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ օրապահիկի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մուտքի արտոնագրի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

(4-րդ կետը խմբ. 21.01.19 N 56-Ա)    

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունվարի 17

Երևան

  

    

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 17-ի N 46-Ա

որոշման

 

կ ա զ մ   

    

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-24-Ը ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Տ.Գալստյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ

(հավելվածը փոփ.  21.01.19 N 56-Ա)    

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան