ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 104-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2018 թվականի նոյեմբերի 30-ի հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 144 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահի
պաշտոնակատար Տ. Հակոբյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|