Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
10.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
10.12.2018
Дата вступления в силу
11.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի N 395-Ա

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ-ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 41,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան նախագծային-դիզայներական աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2018 թվականի հուլիսի 27-ին կնքված N 270718 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծային-դիզայներական աշխատանքների իրականացում՝ 41,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

         

2018 թ. դեկտեմբերի 10

Երևան

             

       

           

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 10-ի N 395-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան նախագծային-դիզայներական աշխատանքներԻ       

      

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող հայորդյաց տան նախագծային-դիզայներական աշխատանքների կատարումը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն:

4.

Ծրագրի կատարողը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

41,600,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

1 նոյեմբեր , 2018 թ.-27 դեկտեմբեր, 2018 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա- Սեբաստիա համայնքում գտնվող հայորդյաց տան (Ա և Բ մասնաշենքերի, բակի ) նախագծային-դիզայներական աշխատանքներ, որի գումարը կազմում է 41,600,000 դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի կողմից, (ՀՎՀՀ 00253052 ), պայմանագիր N 270718՝ կնքված 27 հուլիս, 2018 թ.: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 1 նոյեմբեր, 2018 թ.- 27 դեկտեմբեր, 2018 թ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող հայորդյաց տան (Ա և Բ մասնաշենքերի, բակի ) նախագծային-դիզայներական աշխատանքներ, որի գումարը կազմում է 41,600,000: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 1 նոյեմբեր, 2018 թ.- 27 դեկտեմբեր, 2018 թ.:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

              

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան