Գլխավոր տեղեկություն
Номер
N 57-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2019-26.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.02.06/9(1462) Հոդ.95
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.02.2019
Дата вступления в силу
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2019 թվականի N 57-Ն

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 81-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» ծրագրի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» միջոցառմամբ նախատեսված գումարները տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց՝ հետևյալ չափերով`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162,702 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 9,702 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց 28,712 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 1,712 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված սուբսիդիայի տրամադրումն իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև 30-ը՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև հաջորդող ամսվա 15-ը ներկայացված մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր:

3. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով՝ հետևյալ չափերով՝

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը 153 դրամ՝ յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը 27 դրամ` յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 5

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2019, N 1908-Ն 26.12.2019, N 57-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան