Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 52-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2018-29.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.3
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
09.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 52-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 52-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18161

 

1. Բազմաբնակարան շենքեր

 

   

 միավոր

Տողի համարը

 

Ընդա-մենը

այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի`

Տանիքի ձևը

քարից

երկաթբետոնից

այլ

թեք

հարթ

ընդա-մենը

այդ թվում`

պանելային

մոնոլիտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

101

Շենքերի քանակը, ընդամենը

               

101.1

 այդ թվում`
մեկ հարկանի

               

101.2

 երկու հարկանի

               

101.3

 երեք հարկանի

               

101.4

 չորս հարկանի

               

101.5

 հինգ հարկանի

               

101.6

 վեցից-ութ հարկանի

               

101.7

 ինը և ավելի հարկանի

               

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ

 

Տողի համարը

 

Քանակը, միավոր

Ընդհանուր մակերեսը, քառ.մետր

տարեսկզբին

տարեվերջին

1

2

3

4

5

201

Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը

     

201.1

 այդ թվում ըստ սենյակների քանակի`
մեկ սենյականոց

     

201.2

 երկու սենյականոց

     

201.3

 երեք սենյականոց

     

201.4

 չորս սենյականոց

     

201.5

 հինգ սենյականոց

     

201.6

 վեց և ավելի սենյականոց

     

3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

 

Տողի համարը

 

Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

1

2

3

301

Ընդամենը

 

301.1

 այդ թվում` հանձնվել են շահագործման
մինչև 1950թ.

 

301.2

1951-1970թթ.

 

301.3

1971-1980թթ.

 

301.4

1981-1990թթ.

 

301.5

1991-2000թթ.

 

301.6

2001-2010թթ.

 

301.7

2011թ. հետո

 

4. Վերելակ և վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր

 

Տողի համարը

 

Ընդամենը, միավոր

1

2

3

401

Վերելակով շենքերի քանակը

 

402

Վերելակով շենքերի մուտքերի քանակը

 

403

Վերելակների քանակը

 

 5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

 

Տողի համարը

Բնակարանների քանակը

Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

1

2

3

501

Մինչև 5

 

502

6 - 20

 

503

21- 40

 

504

41 և ավելի

 

6. Բազմաբնակարան շենքերի վերանորոգում

 

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

601

Վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր

 

602

Վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ

 

602.1

 այդ թվում` ըստ կոնստրուկցիոն տարրերի տանիք

 

602.2

 ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր

 

602.3

 ջերմատակարարման ներքին ցանցեր

 

602.4

 վերելակներ

 

602.5

 մուտքեր

 

602.6

 այլ

 

7. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

   

 հազ. դրամ

Տողի համարը

 

Ընդամենը

1

2

3

701

Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին

 

702

Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին

 

703

Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (703.1+703.2+703.3)

 

703.1

 այդ թվում`
պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին
մատուցված ծառայություններից

 

703.2

 շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի
վճարումներ (բնակվարձ)

 

703.3

 այլ եկամուտներ

 

704

Շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումներ

 

705

Ծախսեր, ընդամենը (705.1+705.2+705.3+705.4+705.5+705.6)

 

705.1

 այդ թվում`
նյութական ծախսեր

 

705.1.1

 որից`ընթացիկ նորոգման համար

 

705.2

 ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

705.3

 գործուղման ծախսեր

 

705.4

 աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 

705.5

 կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և
գույքի ձեռքբերում

 

705.6

 այլ ծախսեր

 

706

Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը

 

706.1

 որից` հաշվետու տարում

 

Ղեկավար ՝

 ______________

 

  ______________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝

 

 ______________

   

 ______________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     
     

« _ _ »______20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 52-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 2-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը լրացնում են ռեսպոնդենտ հանդիսացող շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

6. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:

7. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:

8. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

9. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

 

III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

 

10. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 3) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 4), տարեվերջին (սյունակ 5), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմերով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:

11. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

12. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

 

IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

 

13. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.7 տողերի հանրագումարին:

 

V. ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

14. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):

 

VI. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ

 

15. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

 

VII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

16. Տող 601-ում արտացոլվում է վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 602-ում` վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 602-ը հավասար է 602.1-ից 602.6 տողերի հանրագումարին:

 

VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Տող 701-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմիների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 702 տողում` տարեվերջին:

18. Տող 703-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 703-ը հավասար է 703.1-ից 703.3 տողերի հանրագումարին:

19. Տող 703.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:

20. Տող 703.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):

21. Տող 703.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:

22. Տող 704-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:

23. Տող 705-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 705-ը հավասար է 705.1 և 705.2-ից 705.6 տողերի հանրագումարին:

24. Տող 705.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 705.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

25. Տող 705.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

26. Տող 705.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 705.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

27. Տող 705.5-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

28. Տող 705.6-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

29. Տող 706-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.09.2023, թիվ 21-Ն 29.09.2023, թիվ 52-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան