Գլխավոր տեղեկություն
Номер
N 401-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
10.12.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
10.12.2018
Дата вступления в силу
11.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի N 401-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԳԵՂԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 2/37, ՀՎՀՀ` 00130776) իրականացվող` 1,306,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակ Գեղակերտ համայնքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2018 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,306,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

          

2018 թ. դեկտեմբերի 10

Երևան

  

  

     

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 10-ի N 401-Ա որոշման

 

Ծ ր ա գ ի ր

 

Մանկական խաղահրապարակ Գեղակերտ համայնքում 

       

1.

Ծրագրի նպատակը

Մանկական խաղահրապարակների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան,
Վ. Համբարձումյան 2 շ., 37 բն., ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնք, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,306,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արմավիրի մարզ, Գեղակերտ համայնքի մանկապարտեզ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.11.2018 թ. - 28.12.2018 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1 փուլ-01.11.2018 թ.-05.11.2018 թ. պայմանագրերի պատրաստում և կնքում համայնքի հետ,

2 փուլ-06.11.2018 թ. -15.11.2018 թ. խաղային սարքերի պատվիրում և պատրաստում, 3 փուլ 16.11.2018 թ. -20.11.2018 թ. սարքերի տեղադրում,

4 փուլ 21.11.2018 թ.-28.12.2018 թ. խաղահրապարակի հանձնումը համայնքին, ընդունման -հանձնման ակտերի ստորագրում, բյուջե-1,306,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Պայմանագիր 15.10.2018 թ., կնքված «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև-խաղահրապարակի սարքավորումների արժեքը 1.306.000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի վերջնական իրականացման վերաբերյալ:

        

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան