ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1362-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1362-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1. |
3901209009 |
Պոլիէթիլեն |
Ավելի քան 0.94գ/սմ3 խտությամբ |
կգ |
2 400 000 |
ԵՄ, Թայվան, Իրան, Չինաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա |
4 080 000 000 |
2. |
3907300000 |
Էպոկսիդային խեժ |
Կպչողականությունը |
կգ |
100 000 |
ԵՄ, Թայվան, Իրան, Չինաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա |
230 000 000 |
3. |
7616100000 |
Ալյումին |
Բարձր ամրությամբ մանեկ |
կգ |
100 000 |
Իրան |
180 000 000 |
4. |
7019199009 |
Ապակե մանրաթել |
E կարգի մանրաթել |
կգ |
300 000 |
ԵՄ, Թայվան, Իրան, Չինաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա |
600 000 000 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
5 090 000 000 |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|