Գլխավոր տեղեկություն
Номер
N 528-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2018-16.06.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.06.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.2015
Дата вступления в силу
25.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 24 հունիսի 2015 թվականի N 528-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 23.11.18 N 1571-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 24-ի N 528-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

միջգերատեսչական հանձնաժողովի

 

Բ. Բադալյան 

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   
Հ. Վարդանյան ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Նիկողոսյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

   

Լ. Մելիքյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

   

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

   

Կ. Դաղբաշյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

   

Ս. Օհանյան

- ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության վարչության պետի տեղակալ

   

Ս. Աղինյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ

   

Գ. Գևորգյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ

   

(պարբերությունն ուժը կորցրել է 23.11.18 N 1571-Ա)

   

Տ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար

   

Գ. Մուրադյան

- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ

   

Ա. Մարգարյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

   

Ս. Աղաբեկյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ

   

Խ. Ասլանյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ

   

Ռ. Խաչատրյան

- «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

   

(պարբերությունն ուժը կորցրել է 23.11.18 N 1571-Ա)

   

Ի. Գաբրիելյան

- «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և նախագծերի իրականացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

   

Դ. Գրիգորյան

- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

   

Յու. Նազարյան

- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

   

Վ. Ասրիյան

- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

   

Վ. Պետրոսյան

- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)

 

(հավելվածը խմբ. 08.11.17 N 1278-Ա, խմբ., լրաց., փոփ. 23.11.18 N 1571-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան