Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 214-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.01.08/1(637) Հոդ.8
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.12.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2018
Дата вступления в силу
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձանց մոտ առկա տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 111-րդ հոդվածի 2-րդ մասը, 181-րդ հոդվածի 1-ին մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1) Որոշման 3-րդ պարբերությունը «111-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերից առաջ լրացնել «27-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով,

2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ ՀՀ տարածքում գործող բանկերը, Կարգավորվող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան, վարկային բյուրոները և լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձինք իրենց տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը պետք է համապատասխանեցնեն տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կիրառվող միջազգային ստանդարտների պահանջներին և ստանան համապատասխան ստանդարտների պահանջներին բավարարելու վերաբերյալ վկայագիր:»,

3) Կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» պարբերությամբ.

«է) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձինք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան